20:23 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
890 0 0

2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս 1 ամսով։ Կառավարությունն արտահերթ նիստում քննարկեց որոշման նախագիծը: Որոշ արգելքներ կհանվեն։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն օգոստոսի 12-ին չի ավարտվի: Այն կերկարաձգվի ևս մեկ ամսով` մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00–ն:

Այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության արտահերթ նիստում:

«Մենք ստիպված ենք արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ անգամ»,– կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ այս անգամ, սակայն, որոշակի մեղմացումներ կլինեն կառավարության որոշման մեջ։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտնեց, որ վերացվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը։ 2-շաբաթյա ինքնամեկուսացման պահանջը վերջինների համար պահպանվելու է, բայց եթե այդ ընթացքում նրանք թեստ հանձնեն և բացասական պատասխան ստանան, ինքնամեկուսացման պահանջը կվերանա:

«Վերացվում է ՀՀ տարածքում հանրահավաքների ու զանգվածային միջոցառումների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ ու որոշակի կանոնների պահպանման կարգով, այն է` դիմակների պարտադիր կրումն ու սոցիալական հեռավորության պահպանումը»,– ասաց Բադասյանը։

Ընտանեկան միջոցառումների արգելքը ևս հանվում է, բայց մասնակիցների առավելագույն թիվ է սահմանվում` մինչև 40 անձ։

Վերացվում է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումը։ Իսկ վարակակիրների հայտնաբերման համար էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է վարակակիրների ու ինքնամեկուսացածների հայտնաբերման մեխանիզմը` 14-օրյա ժամկետի կտրվածքով։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի զեկուցումից ու քննարկումներից հետո կառավարությունը միաձայն ընդունեց «2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը։

Կառավարության հաստատումից հետո որոշումն այսօր կքննարկվի նաև ՀՀ ԱԺ-ի՝ այդ նպատակով հրավիրվող հատուկ նիստում, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պահին նիստի ժամը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Միաժամանակ նա տեղեկացրել էր, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։

Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել

Ըստ թեմայի

Արտակարգ դրության երկարացումն ունի նաև քաղաքական ենթատեքստ. որտեղ է թաքնված խնդիրը
Արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողները սկսել են ՀԴՄ կտրոններ չտրամադրել
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
թեգերը:
ՀՀ կառավարություն, Արտակարգ դրություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ