15:47 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Շրջանավարտներից երեքին նոր բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն, որովհետև իրենց զբաղեցրած բնակարանները 3-րդ աստիճանի վնասվածության շենքերում են։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Վաղը կառավարության նիստում կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Լուրը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ այդ բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրի համաձայն՝ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության:  Նախարարը նշում է՝ մանկատան շրջանավարտների դիմումներին այդպես էլ ընթացք չէր տրվել:

«2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով։ Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում»,- գրում է նախարարն ու հավելում, որ բնակտարածքների նվիրաբերման նախաձեռնությունը հենց հարցին միանման մոտեցում ցուցաբերելու համար է։

Մանկատան շրջանավարտներին բնակարանի սերտիֆիկատներ տրամադրելու գործընթացը շարունակվում է

Քաղաքաշինության կոմիտեի տվյալներով՝ 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանները գտնվում են  3-րդ աստիճանի վնասվածության շենքերում։ Շենքերի տեխնիկական վիճակը գնահատվել է դեռևս 2003-2004թթ։ Այս երեք շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն։

 

Ըստ թեմայի

Մանկատունն ու 3 հայ աղջիկների ճակատագիրը. ինչ է լինում հաստատությունից դուրս գալուց հետո
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
թեգերը:
շրջանավարտ, Հայաստան, Զարուհի Բաթոյան, տուն, երեխա, մանկատուն

Գլխավոր թեմաներ