12:03 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
163 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, այս կարգի որոշումներն արդյունավետ են քաղաքական ղեկավարների համար` քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից, բայց արդյունավետ չեն շահառուների համար։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշմամբ ՀՀ  կառավարությունը բնակարաններ նվիրեց մանկատան նախկին 166 շրջանավարտներին ու նրանց ընտանիքներին։

Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այս բնակարանները 10 տարի առաջ անհատույց օգտագործման էին հանձնվել` հետագայում մասնավորեցման կամ վարձակալության պայմանով։

«Այս տարիների ընթացքում այդ բնակարաններում բնակվող մանկատան նախկին շրջանավարտների կողմից ներկայացվել են բազմաթիվ դիմումներ` դրանք մասնավորեցնելու խնդրանքով՝ հղում կատարելով պայմանագրի այդ կետին, բայց այդ դիմումներին որևէ ընթացք չի տրվել»,– հայտնեց նախարարը։

Այս կերպ կառավարությունը փորձում է լուծել մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրը։

Այդուհանդերձ, ըստ վարչապետի, սրանով այդ անձանց սոցիալական խնդիրները չեն լուծվում։

«Բնակարանով մենք հարց չենք լուծում իրականում։ Եթե հետագայում փորձենք գնալ այն դեպքերի հետևից, կտեսնենք, որ բնակարան, այո, տվել ենք, դա լավ է հնչում, յուղոտ վերնագիր է, բայց հարց չի լուծում»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս կարգի որոշումներն արդյունավետ են քաղաքական ղեկավարների համար` քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից, բայց ոչ շահառուների համար։

ՀՀ վարչապետը նշեց, որ սոցիալական խնդիրների իրական լուծում կարող է լինել այս սոցիալական խմբի աշխատանքային կարողությունների զարգացումը, աշխատաշուկայում նրանց մրցունակության ապահովումը։

Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը

Նշենք, որ այս և նախկինում ընդունված այլ որոշումներով ՀՀ կառավարությունը փորձում է բնակարաններով ապահովել մինչև 2019թ–ը ներառյալ մանկատան այն շրջանավարտներին, ովքեր բնակարանով ապահովված չեն։

Ըստ թեմայի

Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
Մանկատան ևս 24 շրջանավարտ բնակարանի գնման իրավունք կստանան. նրանց համար բացառություն արվեց
Կառավարությունը 5 մանկատուն է լուծարում
թեգերը:
Զարուհի Բաթոյան, շրջանավարտ, տուն, մանկատուն, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ