00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը նորից հետաձգվեց. այս անգամ պատճառը ի՞նչն է

© Sputnik / Aram NersesyanМусорная свалка в Нубарашене
Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցումը կիրականացվեն ամենաշուտը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը դարձյալ հետաձգվում է։

Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համաշխարհային համաճարակն է։ Բանն այն է, որ ծրագրի իրականացման խորհրդատուն, ՎԶԵԲ–ի ընտրությամբ, գերմանական ընկերություն է, որի մասնագետները ստեղծված իրավիճակում հնարավորություն չեն ունեցել գալ Հայաստան։ Արդյունքում մրցութային հայտերի գնահատման գործընթացը, որը պետք է ավարտվեր ապրիլին, մինչ օրս մնացել է չիրականացված։

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Շրջակա միջավայրի նոր նախարարի ժառանգությունը, կամ ինչ գաղտնիք է պահված Հայաստանի աղբի տակ

«Նոր աղբավայրի կառուցման ու հին աղբավայրի փակման շինարարական աշխատանքները կսկսվեն 2021թ–ին և կտևեն մոտ երկու տարի, որին կհաջորդեն թերությունների վերացման աշխատանքները»,– ասված է Երևանի քաղաքապետարանից կառավարություն ներկայացրած տեղեկանքում։

Կառավարության կայքում հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրի կառուցումը կիրականացվեն ամենաշուտը 2025 թվականի դեկտեմբերի 31-ին։

Նշենք, որ այս ծրագիրն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ Առաջին անգամ այն հետաձգվեց այն պատճառով, որ ՎԶԵԲ–ը չէր հավանել իր իսկ ընտրած խորհրդատուի աշխատանքը։ Նոր խորհրդատուի ընտրության պատճառով ծրագիրը մեկ տարով ուշացավ։ Հետո ևս մի քանի անգամ հետաձգվեց արդեն ծրագրի իրականացման համար հայտարարված մրցութային հայտերի ընդունման  ժամկետը, ընդ որում հենց հայտատուների խնդրանքով։

2019թ.-ի նոյեմբերին վերջապես ավարտվեց հայտերի ընդունումն, ու խորհրդատու ընկերությունը սկսեց դրանց գնահատումը։ Բայց աշխարհում սկսվեց համաճարակն ու գործը մնաց անավարտ։

Վառելիք՝ թափոններից, կամ աղբը ոչ թե աղբանոցներում է, այլ մարդկանց գլխում

Հիշեցնենք` «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2017թ.–ի դեկտեմբերի 1-ին։

Պայմանագիրը նախատեսում է 8 մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), 8 մլն եվրո վարկ՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ու ևս 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից:

Հայաստանում շինհրապարակ նշանակում է աղբանոց. Փաշինյանը դժգոհեց բիզնեսի որակից

Ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ, Երևանի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա կառուցել նոր, եվրոպական չափանիշներին համապատասխան աղբավայր։ Նորի` շահագործման հանձնելուց հետո հին աղբավայրը պետք է փակվի։

Լրահոս
0