18:42 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62801

Տղամարդը հայտարարել է, որ բողոքի ակցիաներին չի մասնակցել, իսկ Բելառուս եկել էր «քաղաքական ապաստան խնդրելու»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին և նրան տեղափոխել Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող Իրավախախտների մեկուսացման վայր։

Ինչպես հայտնում է «Наша Нива»-ն՝ զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանի խոսքով՝ ինքը Բելառուս էր եկել քաղաքական ապաստան խնդրելու։

«Ես նրան բաց եմ թողել»․ Մինսկի իրադարձությունների խոսուն լուսանկարն ամեն ինչ ասում է

Արդյունքում՝ նա հայտնվել է Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում։ Այնտեղից, ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցից դուրս գրվելով, Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Տղամարդու դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր կան։

Гражданин Армении Вардан Григорян демонстрирует следы от побоев после освобождения из следственного изолятора (13 августа 2020). Минск
© REUTERS / VASILY FEDOSENKO
ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանը քննչական մեկուսարանից դուրս գալուց հետո ցույց է տվել ծեծի հետևանքով առաջացած վնասվածքները

Կիրակի՝ օգոստոսի 9-ին, Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Պաշտոնական տվյալներով՝ ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,23 տոկոսը, Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայի օգտին` 9,90 տոկոսը: Օգոստոսի 10-ին Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի միացյալ ընդդիմադիր շտաբը հայտարարեց, որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից

Քվեարկության ավարտից հետո Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում սկսվեցին զանգվածային ցույցեր և բախումներ ոստիկանության հետ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ։

Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, նա փորձում էր չբացահայտված տեսակի պայթուցկ նետել իրավապահների ուղղությամբ։ Եվս մեկ ակտիվիստ մահացել է քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո։

Ըստ թեմայի

Բախումներ հատուկջոկատայինների և ցուցարարների միջև. ինչ է կատարվում Մինսկում. տեսանյութ
Մինսկում ձերբակալվել է նաև RT-ի թղթակիցը
Sputnik Բելառուսի լրագրողին ծեծել են Մինսկում բախումների ժամանակ
«Վահանները ցա՛ծ դրեք». ինչ էր կատարվում գիշերը Մինսկում. տեսանյութ
թեգերը:
Ընտրություններ, Ալեքսանդր Լուկաշենկո, Բողոքի ակցիա, հայ, Բելառուս, Մինսկ

Գլխավոր թեմաներ