18:07 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

«Վայոց Ձորի անտառտնտեսության» տնօրենը միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի։ Նրանք տարիներ շարունակ աշխատանքի չեն ներկայացել, բայց կանոնավոր կերպով աշխատավարձ են ստացել:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել։

«Պարզվել են «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մի շարք հանգամանքներ: Մասնաճյուղի տնօրենը, իրեն վստահված մասնաճյուղի միջոցներից հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, հափշտակել է «Հայանտառին» պատկանող 11 476 359 դրամը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես պարզվել է, որ նա «Հայանտառի» տնօրինությանը միջնորդել է իր կնոջը, ընկերոջ որդուն, հարազատ եղբորը, վերջինիս փեսային ընդունել աշխատանքի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում։ Սակայն փաստացի աշխատանքի չներկայանալով յուրաքանչյուր ամիս նրանք աշխատավարձ են ստացել:

«Դիլիջան ազգային պարկից» ծառեր են հատել. համագյուղացիների հանցավոր խումբը բացահայտված է

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Արտառոց դեպք Տավուշում. անտառապահը կացնով կտրել է համագյուղացու ականջը
Կացինդ բեր, գլխովդ տամ. խառնաշփոթ իրավիճակ` Գուգարքի անտառտնտեսության Սպիտակի բաժնում
Սյունիքում ծառագողեր են հայտնաբերվել. գործողություններին մասնակցել է նաև անտառապահը
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը բռնվել է անտառը «ծախելիս»
թեգերը:
Հայաստան, ՀՀ քննչական կոմիտե, աշխատանք, Կին, Անտառ, Տնօրեն, Վայոց Ձոր, Մեղադրանք

Գլխավոր թեմաներ