20:58 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
597 0 0

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,–գրել է նա:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ամուսինը տեղյակ չի եղել, որ կինը հղի է, այդ մասին իմացել է միայն դիահերձման ժամանակ։ Իսկ կինը բժիշկներին չի դիմել, քանի որ ինչ-որ աղանդի հետևորդ է եղել, որն արգելում է բժշկական միջամտությունը։

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն աղետալի հետևանքներից խուսափելու համար:

Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:

Ըստ թեմայի

ՀՀ հոգեկան առողջության կենտրոններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով 25 թաքնված հիվանդ
Վթար Երևան–Երասխ ճանապարհին. կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, կա 8 տուժած
Հրաշք լինում է. ողբերգական ավտովթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Արարատի մարզ, Մահ, Կին, հղի

Գլխավոր թեմաներ