09:02 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
186 0 0

Քաշի կորստի ունենալու համար մարդկանց թվում է, որ պետք է իսպառ հրաժարվեն քաղցրեղենից, սակայն միշտ չէ, որ այդպես է։ Առաջարկում ենք խնդրի լուծման երեք տարբերակ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանում տարեցտարի առողջ ապրելակերպի հետևորդները շատանում են։ Նրանք ցանկանում են լինել ոչ միայն առողջ, այլև բարեկազմ, ուստի ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում դիետիկ քաղցրավենիքի 3  բաղադրատոմս, որոնց միջոցով կարող եք ոչ միայն առողջ սնվել, այլև չգիրանալ՝ հագեցնելով  քաղցրի պահանջը։

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բասյանը առաջարկում է պատրաստել դիետիկ տորթ` «Թռչնի կաթ»։

Բաղադրությունը. 4 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ կակաո, 2 բաժակ կաթ (0.5%), 40 գրամ ժելատին, 3 թեյի գդալ մեղր։ Բասյանի խոսքով`ժելատինը պետք է թրջել 2 բաժակի մեջ` 20-ական գրամ։ Այնուհետև եփել կակաոն, խառնել կաթին և միասին եփել ևս 5 րոպե։

Որից հետո տաքացնել առաջին բաժակի ժելատինը, բայց չթողնել, որ եռա։ Պատրաստի զանգվածին ավելացնել կակաոյի կեսը և դնել սառնարանում մինչև սառչի։

Այնուհետև հարել 4 ձվի սպիտակուցը, ավելացնել մեղրը։ Ժելատինի երկրորդ մասը տաքացնել, դանդաղ ավելացնել  սպիտակուցին և նորից հարել։ Որից հետո սառնարանից հանել տորթի առաջին շերտը, վրան լցնել զանգվածն ու  նորից դնել սառնարանը։

Սպիտակուցային հատվածի սառչելուց հետո, ավելացնել մնացած կակաոն և նորից դնել սառնարանը։ 1.5 ժամ հետո տորթը պատրաստ է։

View this post on Instagram

Սիրելիներս, ձեզնից շատերը քաղցրակեր են, հատուկ ձեզ համար ներկայացնում եմ առողջ Թռչնի կաթ 🍮 Բաղադրությունը` 4 ձվի սպիտակուց🥚 3 ճաշի գդալ կակաո🧉 2 բաժակ կաթ (0.5%)🥛 40 գրամ ժելատին🥣 3 թեյի գդալ մեղր🍯 Ժելատինը թրջել 2 բաժակի մեջ` 20-ական գրամ, եփել կակաոն, խառնել կաթին և միասին եփել ևս 5 րոպե։ Տաքացնում ենք առաջին բաժակի ժելատինը, սակայն չենք եռացնում: Ավելացնում ենք կակաոյի կեսը և սառեցնում։ Հարում ենք սպիտակուցը, ավելացնում մեղրը։ Ժելատինի երկրորդ մասը տաքացնում ենք, դանդաղ ավելացնում սպիտակուցը և նորից հարում։ Այն ավելացնում ենք առաջին շերտի վրա և նորից դնում սառչելու։ Հենց տեսնում ենք, որ սպիտակուցային հատվածն արդեն սառչել է, ավելացնում ենք մնացած կակաոն և նորից սառեցնում։ 1.5 ժամ հետո տորթը պատրաստ է։ Дорогие мои ловите вам на заметку пп-торт. Многие из вас сладкоежки и я хочу поделиться полезным рецептом . Птичье молоко🍮 4 белка 🥚 3 ст.л какао🧉 2 стакана молока 0,5%🥛 40 г желатина🥣 мёд 3 ч.л🍯 Замаячить желатин в двух стаканчиках по 20 г,варим какао смешиваем с молоком и варим 5 мин после закипания .подогреваем в первом стакане желатин но не кипятим . Выливаем какао .в форму выливаем половину какао и отправляем в заморозку.взбиваем белки добавляем мёд,оставшиеся желатин подогреваем,и тонкой струйкой вливаем белки и опять взбиваем.Вливаем по вверх первого слоя и опять в заморозку.как схватится белковы слой льём оставшийся какао и опять охлаждаться.через 1,5 часа торт готов; #LilitBasyan #pp #diet #motivation #healthyfood

A post shared by Lilit Basyan (@lilitbasyan) on

Հաջորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին, կոչվում է վարսակով կոնֆետ։

Եթե քաղցրակեր եք, բայց մտածում եք ձեր առողջության ու կազմվածքի մասին, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այս կարծիքին է սննդաբան Հեղնար Շելունցը։ Պատրաստելու ընթացքը կտևի ընդամենը 10 րոպե։

Ինչպես ճիշտ պատրաստել խորովածը. դիետոլոգի խորհուրդները

Անհրաժեշտ է՝ 1.5 բաժակ վարսակ, 1/4 բաժակ կակաո, 1/2 բաժակ գետնանուշ (կամ ցանկացած այլ ընդեղեն), 1/2 բաժակ գետնանուշի կարագ, կոկոսի յուղ կամ կարագ` 1/4 բաժակ, վանիլի էքստրակտ 1/2 թ/գ, օշարակ(գետնախնձորի) 1/2 բաժակ կամ մեղր 1/3 բաժակ, աղ 1/4 թ/գ,կոկոսի փաթիլ (ըստ ցանկության):

Պատրաստման համար սկզբում խառնել չոր բաղադրիչները, հետո ավելացնել մյուս բոլորը: Ձեռքով ստանալ գնդիկներ (կամ ինչ կցանկանաք) ու տեղափոխել սառնարանում: Կարող եք վայելել սուրճի կամ թեյի հետ, ցանկալի է մինչև ժամը 13․00-ն։

Երրորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք, համեղ ու առողջարար շոկոլադե մաֆիններն են, որը կրկին առաջարկում է սննդաբան Հեղնար Շելունցը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1 բաժակ ալյուր, 1 թ/գ փխրեցուցիչ, 1 թ/գ դարչին, աղ`1/3 թ/գ, 1 հատ հասած բանան, 1/4 բաժակ օշարակ ,1/2 բաժակ կաթ, վանիլի էքստրակտ 1 թ/գ,  խնձորի պյուրե կամ գետնանուշի կարագ 3 ճ/գ,դառը շոկոլադ 2/3 բաժակ։

Պատրաստման համար առանձին խառնել չոր ու թաց բաղադրիչները: Վերջում ավելացնել շոկոլադը: Տեղափոխել  ֆորմայի մեջ ու թխել 170с տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

Նշենք, որ մեր ներկայացրած սննդաբանների սոցցանցային էջերում կարող եք գտնել մի շարք բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ առողջ սնվել և ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ըստ թեմայի

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում
թեգերը:
դիետա, քաղցրավենիք, առողջ սնունդ, գեր, նիհարել, Սննդամթերք

Գլխավոր թեմաներ