11:51 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1201 0 0

Ճանաչված դիմահարդարը մի անգամ ասել էր, որ ամուսինը հանրային մարդ չէ և չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են զույգի որդու` Գասպարի քառասունքի առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ։

Լուսանկարներում Գոհարի ամուսինը գրկել է որդուն։

«Հազվագյուտ լուսանկարներ։ Ընտանիք։ Մենք հայրիկի հետ քեզ շատ ենք սիրում, փոքրիկս։ Եղիր ամենաառողջը, մենք միշտ կողքիդ ենք»,– լուսանկարներին կից գրել է դիմահարդարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Հիշեցնենք՝ Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է հուլիսի 3-ին։ Ավելի վաղ դիմահարդարը հրապարակել էր նաև քառասուն օրական որդու լուսանկարը։

Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը միացել է ցատկելով կերպարանափոխվելու ֆլեշմոբին. տեսանյութ

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Առանց տոնային քսուքի․ Գոհար Ավետիսյանը գեղեցիկ ամառային շպարի տարբերակ է ցույց տվել

Ըստ թեմայի

Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ
«Ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ կազմվածքդ հետ բերել». Գոհար Ավետիսյանը հիացրել է օգտատերերին
Եթե ինչ-որ բան ամբողջ սրտով ուզում ես, անպայման իրականանում է. Գոհար Ավետիսյան
թեգերը:
Լուսանկար, ամուսին, Գոհար Ավետիսյան

Գլխավոր թեմաներ