00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանց օրվա հացը կախված է «Մայրիկից». լիբանանահայ Ալինը վերածնում է կյանքը

© Photo : 100 Lives / Aurora PrizeВладелица международной сети ресторанов «Майриг» Алина Камакян
Владелица международной сети ресторанов «Майриг» Алина Камакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալին Կամակյանը Բեյրութում երկու ռեստորան ու ֆինանսական քոնսալթինգի ընկերություն է կորցրել, բայց հեռանալ չի ուզում․ ռեստորաններից մեկում անվճար ճաշեր է տալիս, իսկ մյուսն ուզում է վերաբացել, որպեսզի իր 85 աշխատակիցներն ապրուստի միջոց ունենան։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Լիբանանում կյանքը երբեք չի կարգավորվի, ուստի այստեղից պետք է հեռանալ։ Երբ Բեյրութում սարսափելի պայթյուն որոտաց, այսպես որոշեցին շատերը։ Շատերը, բայց ոչ Ալին Կամակյանը։ Նա ուզում է մնալ իր երկրորդ հայրենիքում և կրկին, հազարերորդ անգամ կառուցել այն։ Կամակյանի մասին ակնարկ է գրել տեղական l’Orient-le Jour թերթը։

Министр труда и социальных вопросов Армении Заруи Батоян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Ի՞նչ է անելու իշխանությունը, որ լիբանանահայերը Հայաստանից հեռանալու մասին չմտածեն

«Մայրիկ»՝ արևմտահայերի մոտ տարածված անվանում է ռեստորանի համար։ Այն գտնվում է Բեյրութի հին թաղամասերից մեկում, որտեղ հիմնականում հայեր ու քրիստոնյա արաբներ են ապրում։ Դերձակի դուստր Ալինն իր ուժերով է երկու ռեստորան բացել, որոնցից մեկը կոչվում է «Մայրիկ», մյուսը` «Պաչիկ»։

Ռեստորանի աշխատակիցների զգալի մասն ապրում էր մոտակայքում և Բուրջ Համուդ հայկական թաղամասում։ Հիմա մեծամասնությունը զրկվել է տանիքից, ինչպես մյուս 300 հազար լիբանանցիները։

Պայթյունի պահին Ալինն իր գրասենյակի պատշգամբում է եղել, ռեստորանի հարևանությամբ։

Մոռացել էին իրենց մասին

«Ես կռացա ու տաք օդի հոսանք զգացի։ Երբ բացեցի աչքերս, չէի հասկանում` որտեղ եմ, աջ ականջս չէր լսում»,-պատմում է նա։

Հաջորդ պահին բոլորը նետվել են միմյանց օգնելու։ Ովքեր կարողացել են քայլել, վազել են օգնելու նրանց, ովքեր չեն կարողացել ոտքի կանգնել։ Օգնականներից մեկի՝ Ռենե Նեհմենի ոտքն ու ձեռքը վնասվել էին, բայց նա նետվել է օգնելու ընկերոջը՝ Ժուլիենին, որը ծանր վիճակում էր։

«Առաստաղը փլվել էր, աստիճանները չէին երևում, բայց ես մի ձեռքով ու մի ոտքով պետք է նրան առաջին հարկ իջեցնեի»,-պատմում է Նեհմենը։

Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից. տեսանյութ

Դուրս է եկել փողոց ու տեսել, որ աշխատակիցների մեքենաները պայթյունից ճզմվել ու ջարդվել են, իսկ Ժուլիենին պետք էր հիվանդանոց հասցնել։ Փողոցում ամեն կողմից օգնության ճիչեր էին լսվում, շուրջբոլորը արյան ու ապակիների մեջ դիակներ էին ընկած։

Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարությունը լիբանանահայերին ընդունելու համար հատուկ փաթեթ է մշակում. Սինանյան

Ինչ-որ ծանոթ նկատել է Ալինին և նրանց նստեցրել իր մեքենան։ Հասել են հիվանդանոց, բայց որքան էլ խնդրել-աղաչել են, Ժուլիենին չեն ընդունել․ տուժածներին արդեն տեղավորել էին բոլոր հնարավոր և անհնար անկյուններում։

Այդ գիշեր հազարավոր մարդկանց էին մի հիվանդանոցից մյուսը տանում, նրանց մտերիմները մեջտեղից կիսվում էին` փորձելով գտնել իրենց երեխաներին, մայրերին, հարազատներին։

Հրաշքով փրկվածները հանկարծ զգացին, որ հիմա պետք է իրենց մեջ գտնեն այն ուժը, որի գոյության մասին նախկինում չէին էլ կասկածել։

Ռամին իր վնասված ոտք ու ձեռքով ամբողջ գիշեր վազում էր մեքենաների և մոտոցիկլետների հետևից, օգնում տեղափոխել վիրավորներին, որպեսզի նրանց հիվանդանոց հասցնեն։ Բայց երբ վերադարձավ, նստեց ու սկսեց լաց լինել։

«Ես մի կնոջ տեսա, որը կորցրել էր բոլոր որդիներին»,-դժվարությամբ արտաբերեց Ռամին։

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Ալինը, երկրորդ պլան մղելով վախն ու հուսահատությունը, սկսեց պայքարել ողբերգության հետևանքների դեմ։ Հաջորդ առավոտ, սակայն, զգացմունքներն «անջատելու» ուժ չէր մնացել։ Նա արտասվեց, երբ իր աշխատակիցներին տեսավ Caritas-ի դաշտային ճաշարանում։ Ռեստորանի կենսուրախ ու ժպտուն աշխատակիցները վերածվել էին անտուն ու քաղցած, ձեռքերում կաթսայիկը սեղմած մարդկանց։

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական եկեղեցիներով - Sputnik Արմենիա
Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

Դա տեսնելով` նա կրկնակի ուժով գործի անցավ։ Հիմա նրա «Պաչիկ» ռեստորանի խոհանոցը տուժածների համար օրական 1500 անվճար ճաշ է պատրաստում։ Ցավից բացի, նրա մեջ եռում է զայրույթը նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այս ողբերգությունը։

«Հիմա մենք պետք է պայքարենք։ Բայց ո՞վ և ինչպե՞ս կարող էր թույլ տալ, որ 2700 տոննա վտանգավոր նյութը գտնվի երկու միլիոնանոց քաղաքից երկու քայլի վրա։ Ինչպե՞ս են այդ մարդիկ քնել այս ամբողջ ժամանակ` իմանալով դա»,- ասում է նա։

Լիբանանը նրա երկիրն է

«Ես այդպես էլ չսովորեցի թևաթափ լինել։ Բայց մահու չափ հոգնել եմ դրանից։ Ամեն անգամ հենց ոտքի ենք կանգնում, մեզ նոր, ավելի ուժեղ հարված են հասցնում»,-ավելացնում է Ալինը։

Ալին Կամակյանն իր ռեստորաններից մեկը ապաստարանի է վերածել։ Այստեղ ներքնակներ և բազմոցներ են բերել մոտ 50 մարդու կամ տասը ընտանիքի համար։ Նա չի ուզում դրանով սահմանափակվել և անպայման կվերաբացի իր ռեստորանը։ Դրանից է կախված 85 մարդու եկամուտը, որոնցից 25-ն այս պահին հիվանդանոցում են։

Мисак Наджарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Ռեստորանի ներսում հիմա ամեն ինչ քանդված է, խոհանոցում դեռ կարելի է ինչ-որ բան պատրաստել, իսկ սեղանիկները շարում են դրսում։ Ամերիկացի ընկերները սկսել են գումար հավաքել նրա համար։ Դոլարները հիմա պետք են ավելի, քան երբևէ։ Դեռևս պայթյունից առաջ երկիրը դեպի ճգնաժամ էր գնում, և լիբանանյան ֆունտն արագ արժեզրկվում էր։ Հիմա այն առհասարակ գին չունի։

Դեռևս ճգնաժամից առաջ հազարավոր լիբանանցի երիտասարդներ մտածում էին երկրից հեռանալու մասին։ Կարևոր չէ, թե ուր, միայն չապրեն այս քաոսի մեջ, որի վերջը չի երևում։

Ալին Կամակյանն այն ժամանակ էլ չէր մտածում արտագաղթելու մասին, հիմա՝ առավել ևս։

«85 ընտանիքի օրվա հացը կախված է «Մայրիկից»։ Ես չեմ կարող ինձ նման շքեղություն թույլ տալ, իրավունք չունեմ»,-ասում է նա որևէ կասկածի տեղ չթողնող ձայնով։

Լրահոս
0