00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել

© Sputnik / Asatur YesayantsГород во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван
Город во время чрезвычайной ситуации (25 марта 2020). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում կյանքը լավացել է, աշխատանք գտնելը` հեշտացել։ Սա կատակ չէ, այլ պաշտոնական վիճակագրության վրա հիմնված եզրակացություն։ Եթե 32 364 մարդ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում աշխատանք է գտել, ապա այդքան մարդկանց կյանքը լավացել է։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Պարզվում է` կյանք կա  ոչ միայն կորոնավիրուսից հետո, այլև հենց կորոնավիրուսի ընթացքում։ Ու եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, կորոնավիրուսի հետ ապրելը մեր երկրում շատ ավելի հեշտ է, քան առանց դրա։

Օրեր առաջ` օգոստոսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել էր, որ թեև ապրիլին 70 000 աշխատատեղ ենք կորցրել, բայց դրա փոխարեն հունիսի տվյալներով 50 000 աշխատատեղ վերականգնվել է։ Իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ մի փոքր ավելի թվով աշխատատեղեր ունենք։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

Հուլիսյան այն վիճակագրությունը, որի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, առայժմ հասանելի չեն ո՛չ վիճակագրության կոմիտեին, ո՛չ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարությանը։

Պաշտոնական վիճակագրությունն առայժմ հրապարակել է միայն հունիսի ցուցանիշները, իսկ հուլիսինը թերևս կհրապարակվի միայն օգոստոսի վերջին։

Թե ինչպես է ստացվում, որ կորոնավիրուսային ճգնաժամի ու աշխատեղերի կրճատման պայմաններում պաշտոնական վիճակագրությունն շխատողների աճ է գրանցում, Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետ Գոռ Ծառուկյանն այսկերպ մեկնաբանեց։

«Պաշտոնական վիճակագրությունը հնարավոր է հակասի այդ առաջին տպավորությանը, որովհետև շատ մարդիկ գրանցված աշխատող չեն եղել, դուրս են մնացել աշխատանքից, ու իրենց թվում է, թե պաշտոնական վիճակագրության թվերը պետք է անպայման նվազած լինեին»,– ասաց տնտեսագետը։

Գոռ Ծառուկյանի դիտարկմամբ` մինչ համաճարակն ու արտակարգ դրությունը` 2020թ–ի հունվար-մարտ ամիսներին, Հայաստանում գրանցված աշխատատեղերի 8-10 տոկոս աճ էր եղել` հասնելով ավելի քան 618 000–ի։ Բայց արտակարգ դրության ու տնտեսական սահմանափակումների հետևանքով ապրիլին արդեն գրանցված աշխատողների թիվը սկսեց նվազել։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` կրճատումը կազմեց 1-2 տոկոս։

«Դա առաջին շոկն էր, որը գործատուներն իրենց վրա զգացին, ու ռիսկերը չեզոքացնելու, ծախսերը կրճատելու համար դիմեցին աշխատատեղերի կրճատմանը»,– ասաց Գոռ Ծառուկյանը` հավելելով, որ մայիս– հունիս ամիսներին, երբ կառավարությունը մեղմեց տնտեսական գործունեության սահմանափակումներն ու սկսեց տնտեսական աջակցության ծրագրեր կիրառել, աշխատողների թիվը դարձյալ սկսեց ավելանալ։

Храм Гарни - Sputnik Արմենիա
Զբոսաշրջության ոլորտը մեռնում է. կոմիտեն պատասխանել է տուրօպերատորների կոշտ քննադատությանը

Արդյո՞ք ավելացող աշխատատեղերը նոր բացված են, թե աշխատանքից դուրս մնացածներն են դարձյալ վերականգնվել իրենց նախկին տեղերում, վիճակագրությունը չի մեկնաբանում։ Գոռ Ծառուկյանի համոզմամբ, սակայն, դրանք հիմնականում վերաբացված աշխատատեղերն են։

«Նոր աշխատատեղեր դժվար թե բացվեին, հատկապես սպասարկման ոլորտում ոչ ոք միտված չի լինի նոր աշխատատեղեր ստեղծելու։ Գուցե արտադրության կամ այլ ոլորտներում ստեղծվեն, բայց սպասարկման ոլորտում ռիսկը մեծ է»,– ասաց տնտեսագետը։

Նրա ենթադրությամբ` աշխատատեղերի աճին կարող են նպաստած լինել սեզոնայինները` սպասարկման ու գյուղատնտեսության ոլորտում։

Ամեն դեպքում, տնտեսագետի համոզմամբ, աշխատատեղերի վերաբերյալ եզրակացություններ անելը դեռ վաղ է։ Կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարված չէ, վարակի երկրորդ` աշնանային ալիքի կանխատեսումն էլ մնում է ուժի մեջ։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակված ցուցանիշների համաձայն` 2020թ–ի հունվարի համեմատ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է 32 364–ով, որից 7 815–ը պետական հիմնարկների աշխատակիցներ են, 24 549–ը` մասնավոր հատվածի։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը` 2020թ–ի հուլիսին 2019–ի հուլիսի համեմատ գրանցված աճի մասին, ինչպես արդեն նշեցինք, հուլիսի տվյալներ պետական որևէ մարմին առայժմ չի տրամադրում, հետևաբար ստիպված ենք բավարարվել հունիսյան ցուցանիշներով։ Դրանց համաձայն`2020թ–ի հունիսին Հայաստանում հաշվառվել է 632 704 աշխատող, 2019-ի հունիսին` 601 524։ Այսինքն` 31 180–ով ավելի։

© Sputnik / Shushanik SargsyanՀայաստանում գրնցված աշխատատեղերի համեմատական պատկերը` 2019 և 2020թթ հունվար–հունիս ամիսներին
Կորոնավիրուսի ժամանակ կյանք կա և նույնիսկ`ավելի լավ. Հայաստանում սկսել են ավելի լա՞վ ապրել - Sputnik Արմենիա
Հայաստանում գրնցված աշխատատեղերի համեմատական պատկերը` 2019 և 2020թթ հունվար–հունիս ամիսներին

 

Հետաքրքրական է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարի աճել է ոչ միայն աշխատանք գտածների, այլև աշխատանք փնտրողների թիվը։

Զբաղվածության պետական գործակալությունից Sputnik Արմենիային տրամադրած տեղեկանքի համաձայն` 2020թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 87 600 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,8 %-ով, 2020թ.–ի  տարեսկզբի համեմատ՝ 3%-ով։

Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

Զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից 2020թ.–ի ընթացքում հաշվառվել է 53 նոր ստեղծված աշխատատեղ: Հունվար-հունիս ամիսների ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնների աջակցությամբ  աշխատանքի է տեղավորվել 4935 մարդ, որից 3 100-ը` մարտ-հունիս ամիսների ընթացքում:

Լրահոս
0