20:12 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
648 0 0

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից նոր չարտերային չվերթեր են նախապատրաստվում դեպի Երևան։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ թռիչքները կկայանան օգոստոսի 23-ին (տեղական ժամանակով`18:30-ին) և 24–ին (տեղական ժամանակով` 11:00-ին) «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Չվերթերն իրականացնում է «Nord Star» ավիաընկերությունը։

«Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N85 և N94 տոմսարկղերից: Տոմսարկղերի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը՝ 14 հազար 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորում են քաղաքացիներին ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի տարբեր երկրներ փակեցին օդային և ցամաքային սահմանները։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով դեռ մարտին Հայաստանը ևս փակեց սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, սակայն այս ամիսների ընթացքում աշխարհի տարբեր երկրներից (այդ թվում` Ռուսաստանից) մի քանի տասնյակ չվերթեր են կայացել, որոնք հայրենիք են վերադարձրել ՀՀ քաղաքացիներին։

Վարակը հարմարվելու հատկություն ունի. Թորոսյանը` սահմանափակումների մեղմացման մասին

Հավելենք` ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով

ՀՀ տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Ըստ թեմայի

Նոր կանոններ կգործեն օդային ճանապարհով Հայաստան եկողների համար
Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները
«Մեղր ուտողին ի՞նչ կորոնա, ի՞նչ բան». Մարտունիում մեղրաքամի փառատոն է անցկացվել
թեգերը:
Դեսպան, Դոմոդեդովո, թռիչք, չվերթ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ