21:12 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
649 0 0

Երգչուհին ցուցադրել է հիասքանչ մարմինը և փոքր-քիչ զայրացրել հետևորդներին։ Պարզվել է, որ դա էներեգիա է հաղորդում նրան։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK բեմական կեղծանունով, որոշել է Instagram-ի իր հետևորդներին ցույց տալ, թե ինչպես է «հանդիպում բնության հետ և վայելում այն»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NK | Nastia Kamenskykh (@kamenskux)

«Պաշտում եմ ամառը։ Հենց ամռանն եմ ինձ բնության հետ լիովին միավորված զգում։ Որքան մոտ ենք նրան, այնքան ուժգին ենք զգում դա»,-գրել է նա։

Երգչուհին պատմել է, որ ինքը «սովորույթի» համաձայն ամեն տարի ամռանը մի քանի ժամով մերկ շրջում է բնության գրկում, և նման պահերին ոչինչ՝ ո՛չ հագուստը, ո՛չ մտքերը, ո՛չ շրջապատողները, չեն խանգարում նրան էներգիայով լցվել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NK | Nastia Kamenskykh (@kamenskux)

«Փակ աչքերով մարգագետնում կանգնած` ես զգում եմ, թե ինչպես է մարմնիս յուրաքանչյուր բջիջը ուժով և իմաստով լցվում։ Ես ոգեշնչվում եմ` բաց թողնելով միտքս ու հոգիս, և լցվում Տիեզերքով։ Նման պահերին ես զգում եմ, թե որքան կատարյալ է այն ամենը, ինչը շրջապատում է մեզ»,-գրել է Կամենսկիխը։

«Նայելով չեմ կշտանում». Եվա Ռիվասը շիկահեր է դարձել

Նա նշել է, որ միայն հիմա է որոշել հետևորդներին պատմել իր համար կարևոր այդ «ճամփորդության» մասին, որի ընթացքում էլ մերկ լուսանկարվել է։ Նրա խոսքով՝ դա իր արտաքին աշխարհի հանդիպումն է ներքին աշխարհի հետ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NK | Nastia Kamenskykh (@kamenskux)

Երգչուհու հետևորդները հիացած են նրա նոր լուսանկարով և խոստովանում են, որ չեն կարողանում աչք կտրել նրանից։ Նրանք բազմաթիվ ու զանազան մեկնաբանություններ են գրել․ ոմանք հաճոյախոսություններ են շռայլել, ոմանք` ամոթանք տվել։

«Լավագույնը գտավ լավագույնին». «Կարմելիտա» հեռուստասերիալի աստղն ամուսնացել է

«Ինչպես միշտ շքեղ», «կրակի կտոր ես», «ոչ ամոթ ունեք, ոչ աբուռ», «լավ, ինչո՞ւ է հանվում, ո՞ւր է նայում Պոտապը»,- գրել են օգտատերերը։

Հիշեցնենք, որ Նաստյա Կամենսկիխըիր գործընկերոջ` ուկրաինացի երաժիշտ Պոտապի (Ալեքսեյ Պոտապենկո) հետ ամուսնացել է 2019թ․-ի մայիսի 23-ին։

Ըստ թեմայի

Ինչպիսի տեսք ունի հոբելյար կինը. Մադոննան նշում է իր 62- ամյակը. լուսանկարներ
«Կարևորը` լիքը սեր կա». Լուսինե Թովմասյանը հրապարակել է որդու ծննդյան օրվա լուսանկարները
Խաղաղապահների հերթական զորախումբը Հայաստանից մեկնել է Աֆղանստան. լուսանկարներ
Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար
թեգերը:
Լուսանկար, տիեզերք, Ուկրաինա, երգչուհի

Գլխավոր թեմաներ