12:59 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
260 0 0

Համավարակի ու պարետի սահմանած սահմանափակումների պատճառով այս տարի խորովածի փառատոնն ավելի ուշ կանցկացվի։ Ավանդույթը չխախտելու համար կազմակերպիչները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Մանղալները հանեք, խորոված արեք, սոցիալական ցանցերում լուսանկար կամ տեսանյութ հրապարակեք #խորովածիմիջազգայինօր հեշթեգով։ Հենց այդպես են փառատոնի կազմակերպիչներն ուզում այս կիրակի՝ օգոստոսի 23–ին, նշել խորովածի XII-րդ փառատոնը։

Седрак Мамулян на пресс-конференции, приуроченной к фестивалю шашлыка в Ахтале (21 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Սեդրակ Մամուլյան, «Խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ

Փառատոնն ամեն տարի անցկացվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում, ավանդույթի համաձայն՝ օգոստոսի վերջին կիրակին։

Այդ միջոցառմանը մասնակցելու համար մարդիկ գալիս էին ոչ միայն ՀՀ տարբեր մարզերից, այլև տարբեր երկրներից զբոսաշրջիկներ էին ժամանում։

«Խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց, որ փառատոնն այս տարի ամենայն հավանականությամբ կանցկացվի սեպտեմբերի 19-20-ին, բայց ամեն ինչ կախված է երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակից։

«Համավարակի հետ կապված իրավիճակի պատճառով տեղափոխել ենք փառատոնի օրերը, այն պետք է օգոստոսի 23-ին անցկացվեր։ Հետևաբար, այդ օրը նշելու համար այլ տարբերակ ենք առաջարկում, մինչ բուն միջոցառումն անցկացնելը»,- նշեց Մամուլյանը։

Նրա խոսքով՝ մարդիկ սիրել են փառատոնն ու շատերին է հետաքրքրում միջոցառման հետագա ճակատագիրը։

«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին առաջարկեց ամրագրել օգոստոսի նախավերջին հանգստյան օրը որպես Խորովածի միջազգային օր, իսկ Ախթալան հայտարարել խորովածի միջազգային քաղաք։

Այդ նպատակով նա կոչ արեց բոլորին միանալ միջոցառմանն ու օգոստոսի 23-ին տներում, բակերում կամ բնության գրկում խորոված պատրաստել։

«Կարող եք համապատասխան հեշթեգով լուսանկար կամ տեսանյութ հրապարակել սոցցցանցերում։ Այդպիսով մենք հեռակա տարբերակով կնշենք փառատոնն ու խորովածի միջազգային օրը», - ընդգծեց Խաչիկյանը։

Նրա կարծում է, որ խորովածի կրակը միավորող է։

Փառատոնի կազմակերպիչները համոզված են, որ սեպտեմբերի 1-ից Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթերի վերականգնումը որոշ դինամիկա կհաղորդի ու կակտիվացնի զբոսաշրջության ոլորտը։ Մամուլյանը վստահություն հայտնեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները հիշում են հայկական ուտեստների հիանալի համն ու առաջին իսկ հնարավորության դեպքում անպայման կայցելեն Հայաստան ոչ միայն տեսարժան վայրերով հիանալու, այլև ազգային խոհանոցի ուտեստները կրկին համտեսելու համար։

Вазген Хачикян на пресс-конференции, приуроченной к фестивалю шашлыка в Ахтале (21 августа 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Վազգեն Խաչիկյան, «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող

Նա կոչ արեց աջակցել հայկական խոհանոցի հանրահռչակմանը՝ հաշվի առնելով, որ մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց են զբաղված այդ գործով։

Մամուլյանը շեշտեց, որ այդ երկու երկրները ջանք չեն խնայում այդ ուղղությամբ, ավելին՝ վերականգնում են հին հայկական բաղադրատոմսերը, այդ թվում՝  Անիի թագավորության ժամանակաշրջանի․ արդեն մոտ 60 այդպիսի ուտեստ են սեփականացրել։ Նա նշեց, որ ժամանակն է «հայկական ուտեստների ատլաս» թողարկել, սակայն դրա համար անհրաժեշտ են ֆինանսներ, որը ՀԿ-ն չունի։

Հիշեցնենք՝ խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է ամենատարածված հայկական ուտեստ։

Ըստ թեմայի

Միայն խորովածով զբոսաշրջիկներին չես գրավի. ինչի վրա է պետք դնել շեշտը
Ինչպես Հայաստան եկած բրիտանացուն գայթակղեցին խորովածով ու տնական օղիով
Խորովածի փունջ նվիրի. Գարիկ Մարտիրոսյանը խորհուրդ է հարցրել ու զավեշտալի պատասխաններ լսել
Խորովածի համար վառած կրակը հրդեհի է վերածվել. 9 և 21 տարեկան բնակիչները խոստովանել են
թեգերը:
Հայաստան, Ախթալա, Խորովածի փառատոն, խորոված, Սեդրակ Մամուլյան, Զբոսաշրջիկ, զբոսաշրջություն, բաղադրատոմս, Ուտեստ ֆեստ, Մոսկվա, Երևան-Մոսկվա, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ