00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը
Հակոբջանյանների տունը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտանիքի 7 երեխաներից մի մասին ծեծելու, մյուսներին թունավորելու միջադեպը մեծ իրարանցում առաջացրեց։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Խաշթառակ գյուղ ու փորձել հասկանալ՝ ինչ է կատարվել։

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղը մինչև վերջին իրադարձությունները  համարվում էր հայկական կինեմատոգրաֆի Հոլիվուդը։ Այստեղ են նկարահանվել դասական մի քանի ֆիլմեր` «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկը»,  իսկ տեղացիները հայրենի գյուղով գլուխ գովելու առիթը բաց չէին թողնում։

© Sputnik / Aram NersesyanԽաշթառակ գյուղը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Խաշթառակ գյուղը

Բայց գյուղում օրերս այնպիսի «դրամա» տեղի ունեցավ, որի նմանը ամերիկյան սցենարիստները նույնիսկ չէին կարող երևակայել։ Դեպքը պատահել է Հակոբջանյանների ընտանիքում։ Հենց այդ ընտանիքում են ծեծել երեք երեխաներին ու թունավորել հինգին։ Գործով մեղադրվում են Սամվել պապն ու նրա դուստրը՝ Մարիաննան։ Գյուղը երբեք այսքան այցելուներ չի ունեցել, երբ տեղացիներն անծանոթ մեքենա են տեսնում, միանգամից հասկանում են՝ թե ինչի են եկել։

«Համայնքապետը տեղում չէ, Իջևան է գնացել՝ ցուցմունք տալու, - ասում է գյուղապետարանի աշխատողը, - սոցիալական աշխատողն էլ է նրա հետ։ Ահավոր է։ Երեխաներն էլ են մեղք, Սերյոժիկն էլ (գյուղում Սամվելին այդպես են դիմում` խմբ․)»։

© Sputnik / Aram NersesyanՀարևան Ալվարդը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հարևան Ալվարդը

Առանց ավելորդ հարցերի ցույց է տալիս նրանց տունն ու բացատրում` ինչպես գտնել։ Փոքր տնակն ասես ամոթից «թաքնվել» է երկու մեծ տների արանքում։ Արտաքին տեսքից բավականին հաճելի է, թեև` անխնամ։ Բայց հենց մոտենում ես, սարսափելի գարշահոտություն է փչում։

Село Баганис - Sputnik Արմենիա
12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

«Տանը մարդ չկա։ Երեխաները հիվանդանոցում են, մեծերը՝ բանտում։ Նարեկի (երեխաներից ավագը`խմբ) հետ այսօր եմ խոսել, ասում է՝ մկնդեղից են թունավորվել, բայց փոքրերն արդեն ավելի լավ են իրենց զգում։ Երեխեքը մեղք են, խնամող չունեն», - մեզ պատմում է հարևանուհի Ալվարդը։

Նա նշում է, որ բակում քննչական փորձաքննություն են արել։ Ընտանիքի հայրը մեղքն իր վրա է վերցրել, բայց այդ վարկածին ոչ ոք չի հավատում։ Հարևանուհին երբեք չի տեսել, որ Սամվելը բղավի երեխաների վրա կամ պատժի նրանց, իսկ Մարիաննան`Սամվելի դուստրն ու երեխաներից 5–ի մայրը,  պարբերաբար ծեծում էր նրանց։ Ալվարդը խոսքի մեջ ասում է, որ ընտանիքում մի քանիսը հոգեկան խնդիրներ ունեն, բայց ամենաագրեսիվը Մարիաննան է։

«Երեխաներն իրենք իրենցով են մեծանում։ Փոքրերը հաճախ ընկնում էին այս աստիճաններից, նրանց հետևող չկար։ Տատն ու պապը նորմալ են, բայց նրանք ամբողջ օրն աշխատում են, որ ընտանիքը պահեն»,–պատմում է հարևանուհին։

Ալվարդը մեզ նրանց բակ է ուղեկցում,  գարշահոտություն ուժեղանում է։ Այստեղ ինչ ասես կա՝ կեղտոտ մանկական գուլպաներից մինչև ճիլոպ ու սայլակ։ Դռան վրա կողպեք չկա, փոխարենը դռան ու փեղկի արանքում շորի կտոր է։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տան դուռը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հակոբջանյանների տան դուռը

Հարևանուհին հանում է այն, ու դուռը բացվում է։ Առաջին սենյակն աղքատիկ է, բայց համեմատաբար հավաքած։ Այն և՛ խոհանոց է, և՛ ճաշասենյակ, և՛, դատելով սենյակի մեջտեղում գտնվող մանկական մահճակալից, մանկական սենյակ։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների բակը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հակոբջանյանների բակը

Երկրորդ սենյակ ենք գնում ու սարսափում։ Այնտեղ յոթ կամ ութ մահճակալ կա, պահարան ու անվերջանալի աղբ։ Սենյակն ավելի շատ աղբանոցի է նման, քան ննջասենյակի։ Ալվարդը նկատում է մեր լուսանկարչի դեմքի զարմանքն ու ավելացնում է, որ հարևանուհին երեկոյան մի փոքր մաքրություն է արել․ առաջ ավելի վատ վիճակ էր։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հակոբջանյանների տունը

Կինը մեզ առաջարկում է նաև խորդանոց մտնել, որտեղից երեխաները մկնդեղ են գտել։ Ամեն դեպքում, նրանց տատն այդպես է պատմել։ Տնից դուրս ենք գալիս ու ներքևի մասում մեկ այլ «բնապատկեր» է հայտնվում`նորից սարսափելի հոտով։ Այդ ընթացքում հարևանները մեզ են հետևում կողքի տնից։

Տավուշում դաժանորեն ծեծված 4-ամյա երեխայի մոտ դրական դինամիկա կա

«Այս երեխաները նոր ոչինչ չեն ունեցել` ո՛չ հագուստ, ո՛չ խաղալիք։ Բոլորն օգնում են նրանց, իրենց օգտագործած իրերն են տալիս, բայց ապրելու տարրական պայմանների մասին խոսք լինել չի կարող։ Երեխաներն իրենք են իրենց համար ճաշ եփում, կերակրում են ավելի փոքրերին, հիգիենայի մասին խոսք չկա։ Բայց մեծերը նրանց չեն ծեծում, մենք լսած կլինեինք»։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հակոբջանյանների տունը

Պարզում ենք, որ երեխաների տատը՝ Էմման, գյուղում է, ավելին՝ աշխատանքի վայրում։ Նա դպրոցում հավաքարար է աշխատում։ Դարպասի մոտ դիմավորում է մեզ։ Խնամված տեսք ունի, հագին մաքուր խալաթ է, մազերը՝ ներկած։

-Բողոքելու եմ թեժ գծով,–ասում է նա։

- Բայց ի՞նչ ենք արել։

-Դուք չէ, ոստիկանները։ Ամուսինս մեղավոր չէ։ Նա հրեշ չէ, նա էդ լրբին սիրող հայր է։ Սերյոժան մեղքն իր վրա է վերցրել, որ աղջիկը չկործանվի։

- Դուք Ձեր աղջկան չե՞ք խղճում։

- Ամուսինս է մեղք ու Սերյոժան (թոռը, որը ծայրահեղ ծանր վիճակում է`խմբ․)․եթե նա չդզվի, ինձ չեմ ների։

© Sputnik / Aram NersesyanЭмма Акопджанян у ограды в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Эмма Акопджанян у ограды в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш

Պատմում է, որ տարիներ շարունակ ընտանիքում վեճ կա։ Դուստրը գրեթե տանը չի լինում, իսկ երբեմն ագրեսիայի բռնկում է ունենում և ծեծում բոլորին, այդ թվում՝ իրեն։ Սոցիալական ծառայություններին երբեք չեն դիմել, նրանք էլ չեն եկել։ Վերջերս փորձել է թոռներին ինտերնատ տեղավորել, բայց չի ստացվել։ Երեխաները դստեր պատճառով են թունավորվել։ Կինը պնդում է, որ Մարիաննան ապխտած ձուկը պահել է այնտեղ, որտեղ մկնդեղ են պահում, երեխաներն էլ գտել ու կերել են։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը
«Նա հրեշ չէ, այլ սիրող հայր»․ Խաշթառակ գյուղի ընտանեկան դրամայի մանրամասները - Sputnik Արմենիա
Հակոբջանյանների տունը

Տղամարդու ձայն է լսվում։ Հարևան Սերյոժա Քամալյան է։ Պնդում է, որ ամբողջ ընտանիքն է մեղավոր է այդ ողբերգության մեջ, քանի որ ծնողները երեխաների մասին հոգ չեն տանում։ Ստացած նպաստը ծախսում են իրենց հաճույքի վրա, իսկ երեխաները անտեր են։ Հարևանն այս ամենը կնոջ դեմքին է ասում, նա էլ գլուխն է թափահարում ու արդարանում` ասելով, որ դուստրն իրեն երբեք չի լսում։

- Ինչու՞ է ձեր տունն այդ վիճակում, - չեմ դիմանում ու հարցնում եմ։

- Ես էլ չեմ կարող։ Մենակ եմ, հասկանո՞ւմ եք։ Շատ եմ հոգնել, - պատասխանում է նա ու արագ մաքրում է արցունքները։  

- Գիտե՞ք, որ երեխաներին կարող են խլել ձեզնից։

- Այո, այդպես բոլորի համար ավելի լավ կլինի։ Հատկապես՝ երեխաների։

© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը
Հակոբջանյանների տունը - Sputnik Արմենիա
1/11
Հակոբջանյանների տունը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների բակը
Հակոբջանյանների բակը - Sputnik Արմենիա
2/11
Հակոբջանյանների բակը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տան առաջին սենյակը
Հակոբջանյանների տան առաջին սենյակը - Sputnik Արմենիա
3/11
Հակոբջանյանների տան առաջին սենյակը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տան երկրորդ սենյակը
Հակոբջանյանների տան երկրորդ սենյակը - Sputnik Արմենիա
4/11
Հակոբջանյանների տան երկրորդ սենյակը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տան առաջին սենյակը
Հակոբջանյանների տան առաջին սենյակը - Sputnik Արմենիա
5/11
Հակոբջանյանների տան առաջին սենյակը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների խորդանոցից գտնված մկնդեղը
Հակոբջանյանների խորդանոցից գտնված մկնդեղը - Sputnik Արմենիա
6/11
Հակոբջանյանների խորդանոցից գտնված մկնդեղը
© Sputnik / Aram NersesyanԷմմա Հակոբջանյանը
Էմմա Հակոբջանյանը - Sputnik Արմենիա
7/11
Էմմա Հակոբջանյանը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների բակը
Հակոբջանյանների բակը - Sputnik Արմենիա
8/11
Հակոբջանյանների բակը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյանների տունը Տավուշի Խաշթառակ գյուղում
Հակոբջանյանների տունը Տավուշի Խաշթառակ գյուղում - Sputnik Արմենիա
9/11
Հակոբջանյանների տունը Տավուշի Խաշթառակ գյուղում
© Sputnik / Aram NersesyanՍերյոժա Քամալյանն ու Էմմա Հակոբջանյանը
Սերյոժա Քամալյանն ու Էմմա Հակոբջանյանը - Sputnik Արմենիա
10/11
Սերյոժա Քամալյանն ու Էմմա Հակոբջանյանը
© Sputnik / Aram NersesyanՀակոբջանյաննյանների տան առաջին սենյակը
Հակոբջանյաննյանների տան առաջին սենյակը - Sputnik Արմենիա
11/11
Հակոբջանյաննյանների տան առաջին սենյակը
1/11
Հակոբջանյանների տունը
2/11
Հակոբջանյանների բակը
3/11
Հակոբջանյանների տան առաջին սենյակը
4/11
Հակոբջանյանների տան երկրորդ սենյակը
5/11
Հակոբջանյանների տան առաջին սենյակը
6/11
Հակոբջանյանների խորդանոցից գտնված մկնդեղը
7/11
Էմմա Հակոբջանյանը
8/11
Հակոբջանյանների բակը
9/11
Հակոբջանյանների տունը Տավուշի Խաշթառակ գյուղում
10/11
Սերյոժա Քամալյանն ու Էմմա Հակոբջանյանը
11/11
Հակոբջանյաննյանների տան առաջին սենյակը

Մենք հեռանում ենք ու փորձում ստանալ տեղի սոցապ ծառայության մեկնաբանությունը, սակայն պաշտոնյան զբաղված է։ Ոչ պաշտոնական աղբյուրներից իմանում ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ժողով է անցկացրել պատասխանատու բոլոր անձանց մասնակցությամբ ու հստակ հրահանգել է լուծել ոչ միայն Հակոբջանյանների, այլև բոլոր այն ընտանիքների հարցը, որոնք մեն-մենակ են մնացել իրենց խնդիրների հետ։

Լրահոս
0