17:26 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում (24)
175 0 0

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գրանցված պայթյունից հետո ժամանակավոր կացարանի կարիք ունեցող ընտանիքների հարցը լուծվել է։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Երևանի Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող ընտանիքների կացարանի հարցը լուծել է Երևանի քաղաքապետարանը։

«Բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում»,– նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Երևանի Ռայնիսի փողոցում գտնվող շենքերից մեկն այսօր` օգոստոսի 26-ին, պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է։ Կա մեկ զոհ։ Փրկարարները մոտ 6 ժամ աշխատանքներից հետո փլատակներից դուրս են բերել 58-ամյա Արթուր Ղազարյանի դին։

Եվս երկու բնակիչ հիվանդանոց են տեղափոխվել։ 71-ամյա Սվետլանա Սահակյանի վիճակը միջին ծանրության է, 41-ամյա Էդգար Մարգարյանինը` ծայրահեղ ծանրության։

Նշենք, որ պայթել է շենքի այն հատվածը, որում գլխավորապես խոհանոցներ ու պատշգամբներ են։ Դրա շնորհիվ մարդկային մեծ կորուստներ չեն եղել։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պայթյունից հետո Facebook–ում գրել էր, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

թեմա:
Պայթյուն Երևանում (24)

Ըստ թեմայի

Շենքի փլուզումից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսին կվիրահատեն. մանրամասներ
Ինչի շնորհիվ է հնարավոր եղել խուսափել մեծ թվով զոհերից. երևանյան փլուզված շենքը` դրոնից
Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ
թեգերը:
պայթյուն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ