10:55 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1473)
150 0 0

Կորոնավիրուսով վարակված երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաները շարունակում են մնալ երևանյան բուժհաստատություններում, նրանց վիճակը կայուն է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը իրականացված թեստավորման արդյունքում կորոնավիրուս էր հաստատվել 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ։ Երեխաներն աշխատողներից են վարակվել, քանի որ հաստատությունն աշխատում է փակ ռեժիմով։

Աշխատակիցներից 3-ը ներկա պահին տնային հսկողության տակ են, 6 երեխա ու 4 աշխատակից տեղափոխվել են Երևան:

«Երեխաների վիճակը կայուն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք զարգացման ծանր արատներով են, 2–ը տեղափոխվել են «Արաբկիր», 4-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ներ: Երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել, բայց վիճակը հիմա կայուն է»,-ասաց Ասլանյանը՝ վստահեցնելով, որ հաստատությունում նոր դեպքեր չկան:

Նա մարզում տիրող իրավիճակն ընդհանուր առմամբ նորմալ է համարում, թեև, ի տարբերություն անցած օրերի, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների թվի ավելացում կա:

«Ավելացում կա, բայց մեծ թվեր չունենք»,-վստահեցրեց Ասլանյանը։

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում օգոստոսի 23-ին բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին` 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Արձանագրվել է մահվան 39 դեպք: Մահվան վերջին դեպքը գրանցվել է 3 օր առաջ, մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում: Աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Հաստատությունում մահվան այլ դեպքեր չեն գրանցվել:

Նախարարությունն արդեն 9 մլրդ դրամից ավելի գումար է ծախսել «կորոնավիրուսի վրա». մանրամասներ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1473)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը ծագել է ո՞չ Ուհանում և ո՞չ 2019–ին. գիտնականների նոր բացահայտումը
Կորոնավիրուսի ախտանիշների հաջորդականությունը
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Հայաստանին 2 մլն դոլար կտրամադրվի
թեգերը:
մանկատուն, Գյումրի, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ