23:33 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Պայթյուն Երևանում (23)
220 0 0

Պայթյունից ժամեր անց փրկարարներին հաջողվել էր տղամարդուն դուրս բերել փլատակների տակից, բայց նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Քիչ առաջ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի բնակիչ 41-ամյա Էդգար Մարգարյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հիվանդանոցից։

Տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ին նշված շենքում տեղի ունեցած պայթյունի և փլուզման հետևանքով։

Նրան փլատակների տակից դուրս էին բերել փրկարարները` օգտագործելով հատուկ տեխնիկա։ 41-ամյա տղամարդն ուներ բազմաթիվ վնասվածքներ, այրվածքներ, նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունքում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Ըստ մամուլի տեղեկությունների` պայթյունը եղել է հենց 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը:

Ավելի վաղ հարևաններից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ նա ադեկվատ մարդ չէր, խմիչքի հանդեպ էլ սեր ուներ։
Հարևանների խոսքով` խոսակցություններ էին պտտվում, թե խաղամոլության պատճառով տունը տանուլ էր տվել։

Հիշեցնենք՝ պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 26–ին` ժամը 7:00-ի սահմանում։ Դեպքի վայրում աշխատում էին ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։ Ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս էին բերել 2 հոգու, որոնք հոսպիտալացվել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր` մեկը Սվետլանա Ս․-ն է (ծնված 1949 թ․), մյուսը Էդգար Մարգարյանն էր։ Ժամը 13։00-ին փրկարարները փլատակներից դուրս էին բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պայթյունից հետո Facebook–ում գրել էր, որ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

Այժմ Ռայնիսի 1 հասցեի հինգերորդ մուտքի բնակիչներին տեղափոխել են երևանյան հյուրանոցներից մեկը, որտեղ կմնան 1 շաբաթ։

թեմա:
Պայթյուն Երևանում (23)

Ըստ թեմայի

Պայթյունի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակիչը 41 տարեկան է. մանրամասներ
Պայթյուն Երևանում. հայտնի է` որտեղ են կացարան տվել տուժած ընտանիքներին
Գազի արտահոսքը կապ չունի՞․ փորձագետները` Երևանում բնակելի շենքի պայթյունի պատճառների մասին
թեգերը:
հիվանդանոց, պայթյուն, Մահ, տղամարդ, Հայաստան

Գլխավոր թեմաներ