00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս

© Photo : provided by Lavash restaurantЯичница с бастурмой
Яичница с бастурмой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախաճաշը կարող է լինել կշտացնող և ցածր կալորիականությամբ, օգտակար ու շատ համեղ։ Ամբողջ հարց այն է, թե ինչ մթերք ունեք ձեռքի տակ։ Բաղադրատոմս որոնելու վրա պետք չէ ժամանակ կորցնել. մենք դա արել ենք ձեր փոխարեն։

Sputnik Արմենիան մեկտեղել է ամենահամեղ ու օգտակար նախաճաշերի ցանկը, որ դուր կգա հատկապես նրանց, ովքեր որոշել են նիհարել։

Վարսակի բլիթ

Միայն հերկուլեսով չես կշտանա, հետո այն շատ արագ ձանձրացնում է։ Քչերը գիտեն, որ վարսակի փաթիլները կարելի է, այսպես ասած, «վերամշակել» և վարսակի բլիթ պատրաստել։

Երեք ճաշի գդալ վարսակի ալյուրի կամ աղացած վարսակի փաթիլների վրա լցնում ենք 50 մլ կաթ կամ ջուր։ Ավելացնում ենք մեկ ձու, խառնում ենք։ Տրորում ենք կես բանանը և ավելացնում մեր խմորին։ Տաք թավայի մեջ ձեթ ենք քսում և բլիթը թխում ենք փակ կափարիչի տակ՝ ամեն կողմից երկու րոպե, թույլ կրակի վրա։ Որպես միջուկ կարելի է ավելացնել բանանի հետ խառնած կաթնաշոռ, կամ էլ կարելի է բլիթը մատուցել սուրճի հետ՝ մեղրով։

Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ

Դիետիկ ձվածեղ

Եթե ժամանակը շատ սուղ է, կարելի է ձվածեղ պատրաստել։

Տաք թավայի մեջ մի փոքր ջուր ենք լցնում, կոտրում ենք երկու ձու և եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Ստացվում է թույլ դեղնուց, ինչպես սովորական ձվածեղի դեպքում։ Մատուցում ենք բանջարեղենի հետ, կարելի է կանաչի ավելացնել։ Այս բաղադրատոմսի ամենահաճելի կողմն այն է, որ ձվածեղը պատրաստվում է առանց արևածաղկի կամ այլ ձեթի։

Դդմիկի կոտլետներ՝ առանց ալյուրի

Քերում ենք դդմիկը, ավելացնում ենք աղ, պղպղեղ, խառնում ենք և քամում ավելորդ հեղուկը։ Ավելացնում ենք երկու ձու և մի քանի գդալ վարսակի փաթիլներ։ Խառնում ենք և թողնում մի քանի րոպե։ Երբ փաթիլներն ուռչեն, խառնուրդը պատրաստ է։ Տապակում ենք տաք թավայի մեջ արևածաղկի ձեթով։ Մատուցում ենք պանրի կամ այլ մթերքների հետ՝ ըստ ճաշակի։

Կաթնաշոռային բլիթներ

Ձեզ պետք է կաթնաշոռ, պանիր, կանաչ սոխ, ձու և վարսակի ալյուր։ Քերում ենք պանիրը, մանր կտրատում կանաչ սոխը։ Հարում ենք ձուն, ավելացնում ենք համեմունքներ, ապա կաթնաշոռը, պանիրն ու սոխը։ Լավ խառնելուց հետո ավելացնում ենք վարսակի ալյուրը։ Խմորից գնդիկներ ենք պատրաստում և տապակում չկպչող թավայում։

Տապակած բրինձ՝ ձվով

Հարկավոր է կանաչ սոխ, ձու և բրինձ։ Կտրատում ենք սոխը ցանկացած ձևով։ Թասի մեջ լցնում ենք 250 գրամ բրինձ, վրան կոտրում ենք երկու ձու։ Խմորը պատրաստ է։ Սոխառած ենք պատրաստում, ավելացնում ենք բրինձ, տապակում ենք։ Ավելացնում ենք «Տերիակի» սոուս, շարունակում ենք տապակել մինչև թեթևակի կարմրելը։ Ախորժելի բրինձը պատրաստ է, կարելի է մատուցել։

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

Լրահոս
0