20:28 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54810

Ամերիկահայ միլիոնատերը խելահեղորեն սիրում է դստերը և ամեն կերպ ցույց է տալիս դա։ Հետևորդները հիացած են։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Reddit-ի համահիմնադիր, գործարար, գրող և միլիարդատեր Ալեքսիս Օհանյանը շարունակում է հետևորդներին հիացնել դստեր ՝ Օլիմպիայի հետ աներևակայելի գեղեցիկ լուսանկարներով:

«Սիրելիներին այսօր նույնիսկ ավելի ամուր գրկելով», - Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Օհանյանը։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

««Ինչ լավն եք»։ «Որքան շատ սեր կա այդ գրկախառնություններում»։ «Ինչ համովիկն է»։ «Երբ հայրը սիրում է աղջկան»»,–գրել են Օհանյանի հետևորդները։

Սերենա Ուիլյամսը դստեր հետ կերպարանափոխվել է, Օհանյանը՝ հիացել

Գործարարը նաև լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է դստեր հետ ժամանակն անցկացնում: Զվարճալի լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես է Օլիմպիան լողում, կրկին անտարբեր չեն թողել իր հետևորդներին: Կարճ ժամանակում լուսանկարները մեծ թվով հավանումների են արժանացել։

«Օլիմպիա Օհանյանի հետ լողավազանում անցկացված ժամանակը լավագույնն է», - լուսանկարին կից գրել է Օհանյանը:

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Միլիարդատերը նաև պատմել է, թե ինչպես են անցնում ժամանակը, երբ մայրիկն աշխատանքով է զբաղված։ Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Քենթուքիում մրցումների է մասնակցում, իսկ հանդիսատեսի շարքում նստած են Ալեքսիս Օհանյանը, գրկում էլ նրանց դուստրը՝ Օլիմպիան։ Փոքրիկ աղջնակի ողջ ուշադրությունը դեպի ձեռքում գտնվող հեռախոսն է։

Ալեքսիս Օհանյանի հպարտությունը․ ամերիկահայ միլիոնատերն աշխատասենյակում հայկական գորգ ունի

«Երևի էլեկտրոնային փոստն է ստուգում»,- լուսանկարին կից զվարճալի մեկնաբանություն է կատարել Օհանյանը։

View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ամուսնացած է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: 2017-ի սեպտեմբերին ծնվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ուիլյամսի և ամերիկահայ գործարար Օհանյանի դուստրը: Փոքրիկին անվանել են Ալեքսիսի պատվին` Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

«Ահավոր է պահմտոցի խաղում»․ Օլիմպիա Օհանյանը զվարճացրել է օգտատերերին

Ըստ թեմայի

Հայ փախստականների թոռը. Forbes–ն Ալեքսիս Օհանյանի գործունեության մասին հոդված է հրապարակել
Ալեքսիս Օհանյանը ֆուդ բլոգե՞ր է դարձել. միլիոնատերը կրկին զարմացրել է հետևորդներին
Անսպասելի շրջադարձ. Ալեքսիս Օհանյանի հայրը երազում էր, որ որդին ֆուտբոլիստ դառնար
թեգերը:
ինստագրամ, դուստր, Ալեքսիս Օհանյան

Գլխավոր թեմաներ