00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական 5 կերակրատեսակներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն

© Pixabay / pikrepo.comЖареные кабачки на блюде
Жареные кабачки на блюде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ավանդական խոհանոցը կիրառելի է բոլոր ժամանակներում։ Մենք որոշել ենք հիշեցնել հին հայկական խոհանոցի ամենաբալանսավորված, օգտակար և համեղ կերակրատեսակների բաղադրատոմսերը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայերը նախաճաշին, ճաշին և ընթրիքին խորոված են ուտում։ Շատ արտասահմանցիներ հավատում են հումորային հոլովակների պատճառով ձևավորված այս կարծրատիպին, ճիշտ այնպես, ինչպես մենք՝ նախաճաշին կրուասան, իսկ ճաշին տապակած գորտ ուտող ֆրանսիացիներին։ Մինչդեռ հայկական ավանդական ուտելիքը կարող է լինել ցածր կալորիականությամբ, բայց միաժամանակ կշտացնող և վիտամիններով հարուստ։ Սպանախի, սնկի և այլ օգտակար մթերքների հիմքով կերակրատեսակները՝ բնական հիմքով սոուսներով համեմված, իրենց տեղը կգտնեն ինչպես նիհարել ցանկացողների, այնպես էլ պարզապես առողջ սննդի սիրահարների կերակրացանկում։

Խնայեք նյարդերն ու ժամանակը․ պատրաստեք բրոկոլի հաշված րոպեների ընթացքում

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի անդամ, խոհարար Աննա Մաթևսոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ կերակրատեսակների պատրաստման եղանակը նույնքան պարզ է, որքան և բաղադրիչների ցանկը։

Մաթևոսյանը հիշեցրեց հայկական խոհանոցի հինգ ամենահեշտ ու արագ պատրաստվող կերակրատեսակները։

Բորանի

«Բորանի» տեսակի կերակրատեսակները հաճախ են հանդիպում մեր խոհարարական հանրագիտարանում։ Լեգենդի համաձայն՝ դրանք մեր կենցաղ են մտել դեռ Խոսրով արքայի ժամանակներում։ Նրա դուստրը՝ Բորանդուխտը, սիրում էր մածունով կամ թանով պատրաստված կերակուրներ, որով էլ հենց պատրաստում են բորանին։

«Այս կերակրատեսակը շատ տարածված էր Մեծ Հայքի Պարսկահայք գավառում»,-ասաց Մաթևոսյանը։

Հարկավոր է․ չորաթան, սոխ, հալած յուղ, լավաշ, վայրի ռոզմարին (ծիտրոն), բազուկ։ Պատրաստման եղանակը շատ պարզ է։ Չորաթանը, ինչպես նշեց Աննա Մաթևոսյանը, հատուկ տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում։ Հին ժամանակներում չորաթան պատրաստելու համար մածունը հարում էին խնոցու մեջ, ապա անցկացնում մաղով, ստացված զանգվածից գնդեր էին անում և չորացնում։ Ձմռանը ստացված չորաթանն օգտագործում էին տարբեր ուտելիքների համար։

Մանղալը հանիր, խորոված արա․ ինչպես կանցնի խորովածի փառատոնը Հայաստանում

Եվ այսպես, եփում ենք բազուկը և կտրատում խորանարդաձև։ Եռացնում ենք չորաթանը, ավելացնում են ռոզմարինը։ Հալած յուղով տապակում ենք մանր կտրտած սոխը։ Ապա կտրում ենք լավաշը և սկսում հավաքել․ կավե տարրայի հատակին դնում ենք լավաշը, ապա բազուկը, վրան լցնում ենք չորաթանը, վերջում ավելացնում ենք սոխառածը՝ ոսկեգույն յուղով։

Թելուկ
 21-րդ դարում սննդաբանները բոլոր կողմերից աղաղակում են կանաչեղենի օգտակարության, դրանցում պարունակվող վիտամինների և բջջանյութի դրական ազդեցության մասին։ Մեր նախատատերը վաղուց էին հասկացել դաշտերում աճող այս բանջարի՝ թելուկի արժեքը։ Աննա Մաթևոսյանը շեշտեց, որ կանաչու այս տեսակը բարձր սննդային արժեք ունի։ Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստվում։ Թելուկի վրա եռման ջուր ենք լցնում, մի փոքր խաշում ենք թավայի մեջ, ավելացնում  ենք հարած ձու և մատուցում։

© Photo : provided by Anna MatevosyanԹելուկ
Հայկական 5 կերակրատեսակներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն - Sputnik Արմենիա
Թելուկ

Պասի գնդիկներ

Եթե պաս եք պահում կամ ուղղակի ուզում եք ճաշին համեղ, հագեցնող, բայց ոչ բարձր կալորիականության ուտեստ մատուցել, ապա այս բաղադրատոմսը հենց Ձեզ համար է։

Առանձին-առանձին եփում ենք ոսպն ու բլղուրը։ Խառնում ենք, ավելացնում ենք բուսական յուղով տապակած սոխը՝ մեծ քանակությամբ, և մանր կտրտած լոլիկ։ Ավելացնում ենք համեմունքներ՝ աղ (ցանկալի է՝ խոշոր), պղպեղ, բուրավետ պղպեղ, ծիտրոն։ Լավ խառնում ենք և ստացված խյուսից գնդիկներ պատրաստում։

© Photo : provided by Anna MatevosyanՊասի գնդիկներ
Հայկական 5 կերակրատեսակներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն - Sputnik Արմենիա
Պասի գնդիկներ

Թանապուր

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան օգտակար ու բալանսավորված կերակրատեսակ է սովորական հայկական թանապուրը՝ սպասը։ Թեթև կաթնաթթվային հիմք, ածխաջրեր՝ ձավարի տեսքով և կանաչիներ, որոնք ամեն տանտիրուհու զինանոցում կարող են տարբեր լինել։ Սպասը շատ հայկական ընտանիքներում ընդունված է ուտել ընթրիքին, բայց ավելի լավ է այն մատուցել ճաշին՝ ձավարը կշտացնում է և էներգիայով ապահովում, մինչդեռ երեկոյան կարող է ծանր լինել ստամոքսի համար։

Մեր առաջարկած բաղադրատոմսը փոքր-ինչ տարբերվում է ավանդականից։ Բաղադրիչները նույնն են․ մածուն, ձվի դեղնուց, ալյուր, սոխ, ձավար։

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

Եփում ենք ձավարը, առանձին տապակում ենք սոխը՝ հալած յուղով կամ կարագով, ավելացնում ենք ձավարը և շոգեխաշում։ Ապա կաթսայի մեջ հարում ենք մածունը, ավելացնում ձուն, ալյուրը և ձավարը։ Ստացված խառնուրդի վրա երկու բաժակ սառը ջուր ենք լցնում՝ հարելով, որպեսզի գնդիկներ չմնան։ Եփում ենք թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով։

Առանձին տապակում ենք սոխը։ Պատրաստի սպասը լցնում ենք ափսեների մեջ և զարդարում տապակած սոխով։

© Photo : provided by Anna MatevosyanԹանապուր
Հայկական 5 կերակրատեսակներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն - Sputnik Արմենիա
Թանապուր

Զուլբիա
Մեզ թվում է, թե յոգուրտը նոր ժամանակների հայտնագործություն է, բայց կաթնաթթվային քաղցրավենիքի միտքը մեր նախնիներին էլ է այցելել։ Այդպիսի աղանդեր է հին հայկական «Զուլբիան»։ Քամած մածունին ավելացնում ենք մանր կտրտած ընկուզեղեն և չամիչ, մեղր և դարչին։ Ձևավորում ենք, զարդարում դոշաբով։ Կարելի է մատուցել մրգային սոուսի հետ։ Ստացվում է համեղ, թարմացնող քաղցրավենիք՝ առանց շաքարի և ալյուրի, կարելի է մատուցել սուրճի հետ։

© Photo : provided by Anna MatevosyanԶուլբիա
Հայկական 5 կերակրատեսակներ, որոնք հազարամյակների պատմություն ունեն - Sputnik Արմենիա
Զուլբիա

Բարի ախորժակ։

Լրահոս
0