05:26 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
152 0 0

Քաղաքապետարանում համոզված են, որ ոստիկանությունը կարճ ժամանակում կբացահայտի մեղավորներին:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի Facebook-յան էջը:

Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը

«Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»: Նա ընդդիմացել էր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներին և սպառնացել երեխային պատշգամբից ցած նետել: ԱԻՆ հոգեբանի բացատրական աշխատանքներից հետո պատշգամբն ապամոնտաժվել էր։

թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Ոստիկանություն, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ