11:41 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
16510

Կորոնավիրուսով վարակված հիվանդները մտահոգություններ ունեն, դրանց արձագանքում են պատասխանատուները։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը վերադառնում է բնականոն աշխատանքի, իսկ կորոնավիրուսի ախտանիշ ունեցող հիվանդները տեղափոխվում են Երևան:

Հաշվի առնելով, որ օրեցօր նվազում են կորոնավիրուսով հաստատված հիվանդների թվերը, և երևանյան հիվանդանոցները այլևս գերծանրաբեռնված չեն, մարզերում բացված կորոնավիրուսային ծառայություն իրականացնող կենտրոնները փակվում են, հիվանդների բուժումը կազմակերպվում է Երևանում:  Օրենքն ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ին:

Գյումրու ինֆեկցիոն  հիվանդանոցից  այսօր Երևան է տեղափոխվում  55 քաղաքացի՝  կորոնավիրուսի ախտանիշով: Նրանց տեղափոխումն իրականացվում է Առողջապահության նախարարության և Շտապօգնության ծառայության միջոցով: «Նախարարի հրամանը սեպտեմբերի 1-ով է մտնում գործողության մեջ: Դրա համար մենք այսօր ենք կազմակերպում տեղափոխումը, որ հասցնենք նաև ախտահանել ու պահանջվող այլ գործողություններ իրականացնել հիվանդանոցում, որպեսզի անցնեն սովորական, բնականոն աշխատանքի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց  Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

Մինչ պատասխանատուներն այս քայլը արդյունավետ են որակում, շատ հիվանդատերերի մոտ որոշումը նախ խուճապ, ապա դժգոհություն է առաջացրել: «Այստեղ հեշտ էր կապը պահել, կարող էինք գալ, հիվանդի մասին իմանալ, Երևան գնալը հե՞շտ է: Ի՞նչ է նշանակում արդյունավետ է»,-մեզ հետ զրույցում նշեց հիվանդատերերից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

Պատասխանատուն խուճապն անհասկանալի, իսկ դժգոհությունը կենցաղային խնդիրների պատճառ է համարում. «Նորմալ գործընթաց է, առանց խուճապի, առանց ավելորդ խնդիրների, ես չգիտեմ, ինչո՞ւ է նման արձագանք ստացել: Նրանց ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ բացատրվել է, գիտեն, թե ինչի համար են գնում Երևան, իսկ  անհանգստանալու որևէ պատճառ չկա: Կենցաղային հարցերն  ավելի կարևոր չեն, քան  իրենց առողջությունը»,-ասաց Լեյլի Ասլանյանը:

Հայտնի է` երբ կմեկնարկեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի խոշոր մատակարարումները

Գյումրու ինֆեկցիոնից կորոնավիրուսով հիվանդները գնում են, իսկ հիվանդանոցը շարունակում է գործել, ինչպես նախկինում, ավելին` հիվանդանոցում պահպանվում է նաև  տրիաժի ծառայությունը:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)

Ըստ թեմայի

Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարող ջերմազգայուն տեսախցիկներ են ստեղծել
Որքան է պետք սպասել․ COVID-19-ի դեմ պատվաստումների սկզբում ՌԴ–ում դեղամիջոցի դեֆիցիտ կլինի
Ինչպես է COVID-19-ն ազդել մարդկանց հոգեբանության վրա․ ԱՀԿ նախագահը հայտարարություն է արել
թեգերը:
կորոնավիրուս, հիվանդանոց, հիվանդ, Երևան, Գյումրի

Գլխավոր թեմաներ