18:07 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
941 0 0

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանները ցանկացել են տուգանել Օզբիլիսին, սակայն Մալաքյան եղբայրները դուրս են եկել մեքենայից ու վեճի բռնվել ոստիկանների հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Նշենք, որ նրանք այս պահին ձերբակալված են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով`միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող  Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում։ Երբ ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։ Տղաները ոստիկաններից պահանջել են չտուգանել Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին։ Այդ պահին միջադեպին ականատես է եղել մեկ այլ ոստիկան, որն իր կնոջ հետ է եղել։ Նա փորձել է կարգի հրավիրել եղբայրներին, բայց նրանք վիճաբանությունը շարունակել են նաև վերջինիս հետ։

«Արարատը» և «Փյունիկը» Մալաքյանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել:

«Էդգարը «Արարատի» ֆուտբոլիստ է: Խիստ մտահոգիչ ենք համարում, որ միջադեպի վերաբերյալ տրվել է թռուցիկ նկարագրություն, ինչի հետևանքով տեղի ունեցածի մասին թյուր կարծիք է ստեղծվել հասարակության մոտ: Հույս ունենք, որ իրավապահները օբյեկտիվ քննություն կվարեն և կներկայացնեն ողջ եղելությունը: «Արարատ» ակումբը մշտապես կապի մեջ է ֆուտբոլիստների փաստաբանների հետ և մեծ ուշադրությամբ կհետևի իրադարձությունների հետագա զարգացմանը»,- ասված է «Արարատի» պաշտոնական հայտարարության մեջ:

Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

«Փյունիկ» ՖԱ–ն էլ իր հերթին տեղեկացրել է, որ միջադեպին մասնակցել է «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

«Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին, իսկ ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում, չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`օգոստոսի 30-ին տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՖՖ–ի կարգապահական կոմիտեն դեռևս չի հասցրել նիստ գումարել, որտեղ կորոշվի, թե քանի խաղ բաց կթողեն Մալաքյան եղբայրները որպես կարգապահական տույժ։

Ըստ թեմայի

Օգնեք բացահայտել կաշառակերներին. ոստիկանությունը կոչով դիմել է քաղաքացիներին
Կասկադում ոստիկանների են քաշքշել. Ազգային հավաքականի ֆուտբոլիստների «մատը խա՞ռն է»
Մալաթիայում գիշերը 5 կանգառ ջարդուփշուր են արել. քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն
թեգերը:
Արաս Օզբիլիս, ոստիկան, ֆուտբոլիստ, Հայաստան

Գլխավոր թեմաներ