04:18 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
68 0 0

Հայտնի երգիծաբանի կինն արխիվային լուսանկար է հրապարակել։ Հետևորդները նրան նմանեցրել են երգչուհի Ալսուին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Շոումեն, երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ամուսնու հետ արխիվային լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում։

«Կարծում էի` նման կլինեմ Բրյուս Ուիլիսին, բայց...». Գարիկ Մարտիրոսյանը սափրել է գլուխը

«Հեռավոր 2011 թվական. Մարտիրոսյանն այն ժամանակ ապրում էր սևահեր կնոջ հետ»,- լուսանկարին կից գրել է Լևինան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Նրա հետևորդները շատ բուռն են արձագանքել լուսանկարին։

««Մարտիրոսյանն ու մազերի սև գույնը քեզ շատ են սազում», «դու էլ էիր այն ժամանակ ապրում սևահեր Մարտիրոսյանի հետ, հիմա նա ճաղատ է», «այս լուսանկարում շատ ես նման երգչուհի Ալսուին»»,- գրել են նրանք։

Գարիկ Մարտիրոսյանը գնացել է քասթինգի, բայց նրան չեն վերցրել․ տեսանյութ

Նշենք, որ Ժաննան շատ ակտիվ է սոցցանցերում: Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանը միասին են արդեն ավելի քան 20 տարի։ Նրանք ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվեց նրանց դուստր Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ եկավ 2009 թվականի հոկտեմբերին։

Ըստ թեմայի

Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին
Պավլիաշվիլին, Գարիկ Մարտիրոսյանը, Լեպսը համատեղ երգ են գրում՝ նվիրված Հաղթանակի օրվան
Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել
թեգերը:
Կին, Լուսանկար, Ժաննա Լևինա, Գարիկ Մարտիրոսյան

Գլխավոր թեմաներ