03:30 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Գեղամ Գևորգյանի խոսքով` եթե ընդունելությունը կատարվել է, մարդիկ այդ վարձով սովորելու պայմանագրեր են ստորագրել, ուրեմն անհամաձայնություն չկա։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր բուհի գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ուսման վարձավճարները փոփոխելու հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին, իսկ մարտի 12–ի գիտական խորհրդի նիստում գրեթե միաձայն (2 ձեռնպահ) որոշվել է ներկայիս վարձաչափերը։

«Երբ ինձ հարցնում էին, բա չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ասում էի` կլինի, բայց ինձ մոտ էլ կասկած կար, որ կարող է չլինել։ Արդեն մայիսին, որ երկրում համաճարակով պայմանավորված ամենախիստ միջոցառումներն էին կիրառվում, կասեցվում էին մի շարք տնտեսվարողների գործունեությունը, եղավ 4060 դիմում ` արդեն նոր վարձերով, ընդ որում` դիմումների կեսը ամենաբարձր վարձավճարով մասնագիտությունների գծով էր»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` հիմա երբ կատարվել է ընդունելությունը, և մարդիկ այդ վարձով սովորելու պայմանագրեր են ստորագրել, մի շարք լրատվամիջոցներ, քաղաքական ուժեր, առանձին պատգամավորներ խոսում են վարձերի բարձր լինելու մասին։

Ըստ Գևորգյանի` ԵՊՀ–ն որևէ մասնագիտության գծով մենաշնորհ չունի, և ուսանողները կարող են դիմել այլ բուհեր։

«Ես համաձայն եմ, որ շատերի համար դա բարձր է, բայց կա երկու կողմ. մեկը ծառայություն է մատուցում, մյուսը ծառայություն է ստանում, ընդ որում՝ մեր առաջարկած ծառայությունները մենաշնորհային չեն։ Մեր բոլոր մասնագիտությունների գծով կան այլ առաջարկներ, մարդիկ կարող են ընտրել։ Եթե ընտրել են այս գնով այս ծառայությունը, ուրեմն իրենց ձեռք է տալիս», - ասաց Գևորգյանը։

Նա խոսեց նաև զեղչեր անել–չանելու մասին։

«Այստեղ էլ կա խնդիր։ Ըստ համապատասխան օրենքի, եթե մենք 10 տոկոսից ավելի զեղչ ենք անում, ապա դա ուսանողի համար եկամուտ է լինում, իսկ մենք, որպես հարկային գործակալ, պարտավոր ենք վճարել նրա հարկերը։ Օրինակ` եթե մենք 100 մլն դրամից ավելի զեղչ ենք անում, դրա դիմաց մոտավոր 30 մլն դրամ վճարում ենք պետական բյուջե», - ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Որոշ աշակերտներ դպրոց կհաճախեն 3 օր. ծնողները մտահոգ են` ամեն ինչ թողնում են իրենց վրա

Նշենք, որ Երևանի պետական համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսման վարձերն այս տարի զգալի են թանկացել, օրինակ` «Տեղեկատվական անվտանգություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետների ուսման վարձերը 160 000 դրամով են բարձրացել։ Այժմ երկու ֆակուլտետների ուսման վարձն էլ 700 000 դրամ է` նախկին 540 000-ի փոխարեն։© SPUTNIK / GOR MARGARYAN

Քիչ չէ այն ֆակուլտետների թիվը, որտեղ ուսման վարձի բարձրացումը 100 000 և ավելի է կազմել . «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում», «Իրավագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» ֆակուլտետներում ուսման վարձը թանկացել է 130 000 դրամով։ Բացի «Իրավագիտությունից», որի վարձն այժմ 1 մլն դրամ է, մյուս վերոհիշյալ բաժինների վարձը 780 000 դրամ է դարձել։ Ֆակուլտետների մեծ մասում ուսման վարձը 70 000-ական դրամով է բարձրացել («Լրագրություն», «Հայոց լեզու և գրականություն» և այլն)։

Դպրոցները պատրա՞ստ են նոր կանոններին. անպատասխան հարցեր կան

Ըստ թեմայի

«Մուրադյանի օգտին քվեարկած 17 անձանցից 16-ը կառավարության ներկայացուցիչներն են». Ափոյան
«Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում». ԿԳՄՍ նախարար
Հնարավոր է` օտարերկրյա ուսանողներին թույլ տան ՌԴ մուտք գործել սեպտեմբերին
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ