23:14 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

Նախագիծը, որը շրջանառության մեջ է դրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ներառված է սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Օգոստոսի սկզբին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով Երևան տեղափոխվող լիբանանահայերի և նրանց հիմնադրած ընկերությունների համար կսահմանվի արտոնություն՝ նրանց ազատելով 2020 թվականի բոլոր տեղական տուրքերից և վճարներից։ Տեղեկությունը հայտնում է Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոնյանը։

«Նախագիծը, որ շրջանառության մեջ եմ դրել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անունից, ներառված է Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի հերթական նիստի օրակարգում։ Սիրելի՛ լիբանանահայեր, մայրաքաղաքը ձեզ սպասում է գրկաբաց»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

​Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ էին դարձել 170 մարդ, ավելի քան 6000–ը վնասվածքներ էին ստացել։ Մահացածների թվում 14 հայ կար։
Տուժել էին քաղաքի թե՛ քրիստոնեական, թե՛ մահմեդական թաղամասերը։ Պայթյունի ալիքը զգացվել էր անգամ Կիպրոսի արևելյան ափին։

Արամ Ա կաթողիկոսը շրջել է Բեյրութի հայկական թաղամասով և եկեղեցիներով. տեսանյութ

Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Պայթյունից հետո քաղաքում հակակառավարական ցույցեր սկսվեցին, որոնց արդյունքում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարեց իր կառավարության ամբողջ կազմի հրաժարականի մասին։

Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել

Ըստ թեմայի

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին
Բեյրութի նավահանգստում քիմիական նյութերով լի տասնյակ բեռնարկղեր են հայտնաբերել
Բեյրութի պայթյունից հետո 24 օր մահվան դեմ կռիվ տված հայուհին մահացել է
Ի աջակցություն Բեյրութի. Երևանում բացօթյա բարեգործական համերգ կկայանա
թեգերը:
հայեր, Երևանի քաղաքապետարան, Բեյրութ, Հայաստան

Գլխավոր թեմաներ