18:07 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
217 0 0

Մասնագետներն ավելի քան 445 հազար մարդու տվյալներ են վերլուծել։ Կամավորները եղել են միջինը 57 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ավելորդ քաշը դիաբետի զարգացման գլխավոր գործոնն է, իսկ ավելորդ կիլոգրամներից ազատվելը կօգնի կանխել հիվանդությունն ու նույնիսկ լիովին հաղթահարել այն։ Այսպիսի եզրակացություն են արել Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ու Իտալիայի Միլանի համալսարանի գիտնականները։

EurekAlert կայքը հայտնում, է, որ գիտնականներն ուսումնասիրել են բրիտանական կենսաբանկի 445 765 մարդու տվյալները, կամավորները եղել են միջինը 57 տարեկան։ Երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը գնահատել են 6,9 միլիոն գենի և մարմնի քաշի ցուցիչի հիման վրա։

Հետազոտության մասնակիցներին հնգական խմբերի են բաժանել` ըստ գենետիկ հակվածության ու մարմնի քաշով պայմանավորված ռիսկի։

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել

Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչ է կատարվել նրանց հետ մինչև 65 տարեկանը։ Պարզվել է, որ այդ ընթացքում 31 298 մարդու մոտ երկրորդ տիպի դիաբետ է զարգացել։ Մարմնի ամենաբարձր քաշ ունեցողների մոտ դիաբետի ռիսկը 11 անգամ ավելի մեծ է եղել, քան ամենացածր քաշ ունեցողների մոտ։ Նման հարաբերակցությունը պահպանվել է անկախ գենետիկ ռիսկի մակարդակից, ուստի մարմնի քաշը շատ ավելի ուժեղ գործոն է դիաբետի զարգացման համար, քան գենետիկ հակվածությունը։

Ըստ այդմ` պետք է պարբերաբար ստուգել մարմնի քաշի և հասակի հարաբերակցությունն ու արյան մեջ շաքարի մակարդակը։ Դիաբետը կարելի է հաղթել նաև վաղ փուլում քաշից ազատվելու միջոցով, մինչ անդառնալի հետևանքների հասնելը։

Կորոնավիրուսը ծագել է ո՞չ Ուհանում և ո՞չ 2019–ին. գիտնականների նոր բացահայտումը

 

Ըստ թեմայի

Գիտնականները գտել են սրտի նոպաներից պաշտպանվելու ձևերը
Որքա՞ն է կորոնավիրուսն ապրում ջրում. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
թեգերը:
հիվանդ, գիտնական, դիաբետ

Գլխավոր թեմաներ