12:17 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Լիլիթ Խաչատուրյանը վստահեցնում է, որ ավելի քան տասը ժամ տևած վերելքը շատ բան է փոխել իր աշխարհայացքում և ստիպել է մտածել կյանքի առաջնահերթությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Թրևլ–բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը 14 ժամվա ընթացքում նվաճել է Արագածի բոլոր չորս գագաթները։ Նա այդ վերելքը ձեռքբերում ու մարտահրավեր է համարում։

Гора Арагац
© Photo : provided by Lilit Khachaturyan
Արագած

Ամեն ինչ սկսվել է մի օտարերկրացու հետ զրույցից. վերջինս պատմել է Լիլիթին, որ հաղթահարելով բոլոր չորս բարձունքները` կարելի է մի քանի ժամ ընդմիջումով տեսնել տարվա բոլոր չորս եղանակները։ Լիլիթը վարակվել է այդ մտքով ու նպատակ դարձրել։

Гора Арагац
© Photo : provided by Lilit Khachaturyan
Արագած

Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա հաղթահարել էր Արայի լեռան գագաթը, եղել Իշխանասար, Ուղտասար, Աժդահակ և Խուստուփ լեռներում։ Միևնույն ժամանակ Լիլիթն իրեն ալպինիստ չի համարում և խոստովանում է, որ Արագած բարձրանալը հեշտ չէր, իսկ յուրաքանչյուր հաջորդ բարձունքը հաղթահարելը` ավելի ու ավելի դժվար։

Тревел-блогер Лилит Хачатурян
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթ Խաչատուրյան

Ուղեկիցները Ստեփան Ադամյանն ու Գարեգին Կանեցյանն էին, որոնք մոտիվացնում էին նրան ու օգնում չհանձնվել, երբ ուժերը լքում էին, ու մարտական տրամադրվածությունը տեղի էր տալիս։

Կրկին խաբված զբոսաշրջիկներ. այս անգամ ո՞ր տուրիստականն է «գցել ու թռել»

«Արագածը ինձ ճիպոտեց։ Ամբողջ ճանապարհին խոսում էի լեռան հետ։ Ինձ համար Արագածը ուժեղ հայ տղամարդ է, որին խնդրում էի օգնել։ Այս վերելքը շատ բան փոխեց իմ մեջ։ Բացի այն, որ ես ավելի ուշադիր և ինքնակազմակերպված դարձա, աշխարհայացքիս մեջ ևս փոփոխություններ տեղի ունեցան», – պատմում է թրևլ–բլոգերը։

Тревел-блогер Лилит Хачатурян
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթ Խաչատուրյան

Լիլիթը խոստովանում է, որ հիմա արդեն ավելի հաճախ է բարձունքներ հաղթահարելու, քանի որ հետաքրքրությունն աստիճանաբար ավելանում է, զգում է սարերի մագնիսական ուժը։ Ըստ նրա` լեռների վրա ցանկացած խնդիր ավելի մանր է թվում, իսկ դրանց լուծումներն էլ արագ են գտնվում ։ Բլոգերի համոզմամբ` սա թերապիայի կամ ինքնաճանաչման պես մի բան է։

Միևնույն ժամանակ նա համոզված չէ, որ բոլորին խորհուրդ կտա նվաճել Արագածի բոլոր գագաթները, քանի որ իսկապես հեշտ գործ չէ։

Тревел-блогер Лилит Хачатурян
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթ Խաչատուրյան

Նրան ուղեկցող Ստեփան Ադամյանն էլ կարծում է, որ բոլոր չորս գագաթների հաղթահարման ժամանակ ամենակարևորը ֆիզիկական պատրաստվածությունն է ու տրամադրվածությունը։ Նման քայլի են դիմում հիմնականում փորձառու լեռնագնացները, որոնք խնդիրներ չունեն կլիմային վարժվելու հետ և քայլելու հատուկ տեխնիկա ունեն։ Անփորձների համար վերելքը շատ դժվար է և համեմատաբար ավելի երկար է տևում։

Горный проводник Степан Адамян
© Photo : provided by Lilit Khachaturyan
Ստեփան Ադամյան

«Մենք Լիլիթի հետ այլ լեռներ էլ ենք հաղթահարել, և ես մոտավորապես գիտեի` ինչպիսի պատրաստվածություն նա ունի։ Համոզված էի, որ կկարողանա։ Ի սկզբանե նախատեսում էինք բարձրանալ 12-14 ժամվա ընթացքում և տեղավորվեցինք այդ ժամանակի մեջ։ Նրա համար մի փոքր դժվար էր, բայց նա հիանալի հաղթահարեց, թեև որոշակի կանգառներ այնուամենայնիվ ստիպված եղանք անել»,– պատմեց նա։

Тревел-блогер Лилит Хачатурян с горными проводниками Степаном Адамяном (в центре) и Гургеном Канецяном
© Photo : provided by Lilit Khachaturyan
Լիլիթ Խաչատուրյանը, Ստեփան Ադամյանն ու Գարեգին Կանեցյանը

Արագած բարձրանալու ցանկություն ունեցողներին Ստեփանը խորհուրդ է տալիս հետևել ուղեկցորդների խորհուրդներին, վերցնել համապատասխան հագուստ և կոշիկներ, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ։ Նա վստահեցնում է` Լիլիթը լսում էր բոլոր խորհուրդները։ Ի դեպ, բարձունքը հաղթահարելուց հետո Ստեփանը նրան անակնկալ է մատուցել` նվիրելով երկօրյա հանգիստ Սևանա լճում, որտեղ նա կարողացել է հանգստանալ և ազատվել վերելքից հետո առաջացած մկանացավերից։ Դա բոնուս էր համարձակ աղջկա համար, որը չվախեցավ հասնել իր նպատակին։

Երազանքի թևերով. ինչպես լոռեցի երեխաների կախազարդերը կյանքի կոչեցին նրանց երազանքը

Նշենք, որ Արագածի հյուսիսային գագաթի բարձրությունը 4090 մետր է, արևմտյանը` 4001 մետր, արևելյանը` 3916 մետր, իսկ հարավայինը` 3879 մետր։

Յոթ սարի հետևում. վլոգերն առաջարկում է Հայաստանում գտնել հեքիաթն ու բացահայտել աշխարհը

Ըստ թեմայի

Օձի պորտ. 40 միլիոն տարեկան հսկա վիշապը և ժամանակի հողմերից ծակծկված, բայց կանգուն հավատքը
Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է
Արի զբոսնենք Հայաստանով. էստի համեցեք` տեսնելու «հայկական Թաիլանդն» ու գործած հեքիաթները
թեգերը:
Արագած, Բլոգեր, Հայաստան

Գլխավոր թեմաներ