ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում վերջին մեկ օրում ևս 3 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Պացիենտները եղել են 70 (կին), 70 (կին) և 58 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 271 է:
Նշենք, որ սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը ՀՀ–ում հասել է 44271–ի։
COVID-19-ի դեմ պայքարի` Շվեդիայի ռազմավարությունը թող օրինակ դառնա այլ երկրների համար. ԱՀԿ
Այս պահին փաստացի բուժում են ստանում 4258 մարդ, կատարվել է 211281 թեստավորում, առողջացել են վարակվածներից 38855–ը։ Գրանցվել է մահվան 887 դեպք։
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հատել է 25,9 միլիոնի սահմանը․ նոր տվյալներ