00:39 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
97 0 0

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն անդրադարձավ կենտրոնի առաջիկա ծրագրերի ու իր անձի շուրջ բարձրացած աղմուկին։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում ձևավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն» այսուհետ իրականացնելու է մի շարք կարևոր աշխատանքներ`հեպատիտ C-ի բուժման ծրագիր, մորից երեխային ՄԻԱՎ վարակի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը։

«Շատերը գիտեն, որ Հայաստանը մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման առումով լուրջ հաջողությունների է հասել, և այդ փորձը կիրառվելու է նաև այլ վարակների կանխարգելման համար»,–ասաց Մադոյանը։

Անդրադառնալով իր անձի շուրջ բարձրացրած աղմուկին` Մադոյանը նախ նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել. իր կենսագրությունը բավականին թափանցիկ է, անգամ սոցցանցային իր էջերում կարելի է տեսնել, թե ինչ աշխատանքային գործունեություն է ծավալել այս կամ այն կազմակերպություններում։

«Այն մարդիկ, որոնք  իմ անձի մասին տարբեր տեղեկություններ էին տարածում, իրենք ամենալավը գիտեն, որ ես այս ոլորտում հեչ պատահական մարդ չեմ։ Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի աշխատակիցներին, կասեմ, որ նրանք իրենց պահել են բժիշկներին վայել, միանգամից ձևավորվել են աշխատանքային հարաբերություններ»,– ասաց Մադոյանը։

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը օգոստոսի 7-ին հիվանդանոցի անձնակազմի հետ արտահերթ ժողով էր հրավիրել և տեղեկացրել, որ հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ինչից հետո աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Ավելի վաղ ԶԼՄ–ներն արդեն գրել էին Դավիդյանցի հնարավոր ազատման մասին` նշելով, որ Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։

Ո՞ր դիրքորոշման պատճառով է հեռացել Դավիդյանցը. աշխատանքից ազատվելը լուրջ հարցեր է ծնել

 

Ըստ թեմայի

Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով
Ինչու է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում գրել
Քանի՞ պացիենտի է սպասարկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերջին 6 ամսում
թեգերը:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, Հովհաննես Մադոյան, բժիշկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ