22:53 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Ֆուտբոլիստներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի - Sputnik․ Ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը, ի տարբերություն ավագ եղբոր՝ Էդգար Մալաքյանի, չի կալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։

Դատարանը ժամը 18:00-ից հեռացել էր խորհրդակցության, պաշտպանի մոտ անգամ կարծիք կար, որ որոշումը կարող է հրապարակվել վաղը։ Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

26-ամյա Գոռ Մալաքյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ 29-ամյա Էդգարը խաղում է Երևանի «Արարատում»։

Օգոստոսի 30-ին Կասկադում ֆուտբոլիստ եղբայրների և ոստիկանների միջև ծեծկռտուք էր եղել։ Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` միջադեպի պատճառը եղել է այն, որ «Փյունիկ» ՖԱ-ի խաղացող Արաս Օզբիլիսը որոշել է մեքենան կայանել Կասկադի հարակից տարածքում, ոստիկանները ցանկացել են տուգանել նրան ոչ ճիշտ տեղում կայանելու համար, հետո նույն մեքենայից դուրս են եկել Մալաքյան եղբայրները, որոնք սկսել են վիճաբանել ոստիկանների հետ և հայհոյանքներ հնչեցնել։

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը կկալանավորվի

Տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ըստ թեմայի

SOAD-ի Դարոն Մալաքյանին տխրեցրել է արյունահեղ մարդասպան Մենսոնի մահը
Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը լուսանկարներ է հրապարակել
Հայտնի է` ինչն է եղել ոստիկանների ու Մալաքյան եղբայրների վեճի պատճառը. մանրամասներ
թեգերը:
որոշում, Դատարան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, Ոստիկանություն, ոստիկան, եղբայր, Գոռ և Էդգար Մալաքյաններ

Գլխավոր թեմաներ