18:13 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
816 0 0

Մեր աղբյուրի տեղեկություններով՝ դեռ նախորդ տարվանից քննվող գործը երկար ժամանակ «քնեցվել է», իսկ նշանակված նոր քննիչն ակտիվորեն լծվել է աշխատանքի։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. ԿԳՄՍ նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կարդացել է աշխատակցի ֆեյսբուքյան անձնական նամակագրությունը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում օգոստոսի 20-ին մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եսթեր Աբրահամյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով՝ անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելու համար: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։

ՊԵԿ պաշտոնյաները հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի լրատվամիջոցներում աղմուկ բարձրացավ, թե «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին աշխատակիցը պնդում է, որ ՊՈԱԿ-ի Ժ/պ Եսթեր Աբրահամյանը մուտք է գործել իր ֆեյսբուքյան էջ, կարդացել անձնական հաղորդագրությունները, ավելին՝ հանրայնացրել դրանք աշխատավայրում։ Համբարձումյանի կարծիքով՝ դա արվել է իրեն նվաստացնելու և ստիպելու աշխատանքից հեռացման դիմում գրել։

Մեր աղբյուրի տեղեկություններով՝ դեռ նախորդ տարվանից քննվող գործը երկար ժամանակ «քնեցվել է», իսկ նշանակված նոր քննիչն ակտիվորեն լծվել է աշխատանքի։

թեգերը:
պաշտոնյա, նամակ, Մեղադրանք, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Հայաստան

Գլխավոր թեմաներ