22:30 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
20810

Թթվաշ հատիկներով այս պտուղը կարող է մեծ օգուտ բերել մարդուն, այնինչ շատերը թերագնահատում են այն։ Հոնի օգտակարության մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նյութում։

Հոնի հայրենիքը Փոքր Ասիան է և Կովկասը, բայց հիմա այս բույսն աճում է Եվրոպայից մինչև Ուրալ ընկած տարածքում։ Անկախ դրանից, հոնը մինչ օրս իր արժանի գնահատականը չի ստացել, թեև, օրինակ, վիտամին C ավելի շատ է պարունակում, քան հաղարջն ու մասուրը։

Սակայն սա հոնի հարուստ քիմիական բաղադրության միայն մի մասն է։ Այն պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։

Բացի այդ, հոնի հյութալի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը հարուստ է նաև ամենաարժեքավոր միկրոտարրերով` երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։

Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է, չորացրածինը` 209 կկալ, իսկ մուրաբայի 100 գրամը` 220 կկալ։

Հոնը կանխում է մազանոթների փխրունությունն ու նպաստում անոթների պատերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Այս պտուղը նպաստում է նաև օրգանիզմի մաքրման գործընթացին, գլխուղեղի անոթներում ճնշման և ընդհանուր արյան ճնշման կարգավորմանը։

Հոնը կանխում է սկլերոզի զարգացումն ու վերացնում գլխացավը։ Իսկ հոնի մուրաբան կամ թուրմը խորհուրդ է տրվում գրիպի, անգինայի և սակավարյունության դեպքում։

Բուժիչ հատկություններով են օժտված նաև տերևները, որոնք միզամուղ և լեղամուղ հատկություն ունեն, նույնիսկ իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Չորացրած տերևները եփում են և խմում սովորական թեյի նման։

Օգտակար հատկություններ տղամարդկանց համար

Վիտամիններով հարուստ հոնը հիանալի տոնուս է ապահովում մկանային և նյարդային համակարգին, օգնում է արագ վերականգնվել ծանրաբեռնվածությունից հետո։ Հատկապես ծանր պայմաններում աշխատող տղամարդիկ հոնի միջոցով կարող են օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից և օգտակար տարրերով հարստացնել այն։

Օգտակար հատկություններ կանանց համար

Հոնը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության և նյարդային համակարգի վրա։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

Խոհանոց

Հոնի պտուղները վառ արտահայտված տտիպության պատճառով հազվադեպ են ուտում հում վիճակում։ Որպես կանոն` հոնն ավելացնում են կոմպոտների ու կիսելների մեջ կամ մուրաբա եփում։

Մսից պատրաստվող կերակրատեսակները կարելի է համեմել հոնի եփահյութով։ Հոնը նաև չորացնում են և սառեցնում։

Հոնը վնասակա՞ր է

Հոնում առկա կենսատարրերը շատ ակտիվ են և խթանող ու տոնուսավորող ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա, այնպես որ խորհուրդ չի տրվում հոն օգտագործել քնելուց առաջ։

Որոշակի զգուշավորություն պետք է դրսևորեն նրանք, ովքեր արյան բարձր ճնշման կամ մարսողական օրգանների հետ կապված խնդիրներ ունեն։

Հոնը հակացուցված է նաև նյարդային գերգրգռվածության և հոգեկան խանգարումների ժամանակ։

Այս պտղի օգտագործումը պետք է սահմանափակել նաև անհատական անհանդուրժողականության դեպքում։ Ալերգիկ ռեակցիաները կարող են ցանի տեսքով արտահայտվել մաշկի վրա։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ լոռամիրգ ենք ուտում

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում
թեգերը:
հոն, հիվանդություն, օրգանիզմ

Գլխավոր թեմաներ