04:55 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
54 0 0

Ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

ԿԳՄՍՆ–ն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։

«Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծրագրի նպատակներից է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը և հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ Ծրագրում ընդգրկված փորձագետները վստահ են, որ հեռավար շփումը, տևական մեկուսացումը, ամբողջովին տեղափոխումն առցանց կրթության հարթակ և թվային տեխնոլոգիաներին տիրապետելու խնդիրը երեխաների, ծնողների և ուսուցիչների համար անհետևանք չեն լինի։

«Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն էլ իր հերթին ասել է, որ հետազոտությունը վերաբերելու է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154.409 աշակերտ։

«Հետազոտության մեջ ընդգրկված է բանիմաց մասնագիտական թիմ, և վստահ եմ, որ ծրագրի ավարտին մենք լուրջ արդյունք կունենանք ինչպես աջակցության գործիքներ ստեղծելու, այնպես էլ կարողությունների զարգացման առումով»,- ընդգծել է նա։

Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին։ Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատողները կարձագանքեն զանգերին և կուղղորդեն աջակցության կարիք ունեցողներին։ Իբրև ծրագրի բաղկացուցիչ մաս՝ մասնագետները նաև կգնահատեն այդ ընտանիքների կարիքները, նրանց համար կապահովեն հեռավար խորհրդատվություն։

Հիմնադրամը կմշակի հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրների մեղմմանն ուղղված մեխանիզմներ և գործնական ուղեցույցներ՝ տեսանյութեր, մուլտիմեդիա նյութեր, խորհրդատվական թերթիկներ, որոնք կծառայեն ծրագրի շահառու խմբերին։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն:

Ըստ թեմայի

Հարցականներով լի ուղեցույց դպրոցների համար. այն խանգարելո՞ւ է, թե՞ օգնելու
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով
Նախարարը հաստատել է դպրոցների ուսպլանները. ո՞ր դասարաններն արձակուրդ կունենան
թեգերը:
ծնող, Ուսուցիչ, Աշակերտ, դպրոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ