23:14 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
142810

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների շիրմաքարերն արդեն երկրորդ անգամ են պղծում։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը Facebook-ում գրել է, որ անհայտ անձինք պղծել են Ապրիլյան պատերազմի մասնակիցներ Արմենակ Ուրֆանյանի և Ռոբերտ Աբաջյանի շիրիմները։

«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ... Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որեւէ արժեք չտված ինչ–որ հեյվաններ արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։ Թքեմ ես ձեր երեսին։ Հաշվի առնելով կոնտենտը` դրա համար եմ սենց ասում»,– նշել է Սարկիսովը։

Նա հայտնում է, որ հերոսների շիրմաքարերին յուղ են քսել։

Սարկիսովը դիմել է նաև ՀՀ ոստիկանությանը. «Կարծում եմ` անելիք ունեք, մեր պետությունում վանդալներ կան»։

Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդը դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին, երբ շիրմաքարերի վրա, անունների ու նկարների հատվածում պարաֆինի և այլ նյութի խառնուրդ էին լցրել։

Անցյալ տարի շիրմաքարերի մաքրումն ու վանդալների բացահայտումը ստանձնել էր ՊՆ–ն։

Ավելի ուշ ոստիկանությունը հայտնեց, որ բերման է ենթարկվել «Եռաբլուրում» շիրմաքարերին մոմ թափելու մեջ կասկածվող անձը։ Նա Երևանի բնակիչ է, 51-ամյա կին, որը պատմել է, թե շիրմաքարերին այրված մոմ է լցրել անեծքը հանելու համար։ Կինը հայտնել էր նաև, որ նմանատիպ գործողություններ է կատարել «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։

Ըստ թեմայի

Վանդալիզմ. Փարիզում պղծել են Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանը
Տարօրինակ դեպք. Երևանում պղծել են Սուրբ Աստվածածին մատուռը
Գերեզմանաքարերը պղծելու դեպքերը հաճախակի են դարձել. Երևանի քաղաքապետարան
թեգերը:
գերեզման, Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան

Գլխավոր թեմաներ