23:50 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
34510

Նախագծի հեղինակները գտնում են, որ սա քաղաքացիների կյանքը հեշտացնելու հոյակապ հնարավորություն է։ Այն հարմար է, արագ և ավելորդ հոգսեր չի պահանջում։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանում շուտով կհայտնվի «Փաուերբենքշերինգ» ծառայությունը, որի նպատակն է հեշտացնել գերզբաղված մարդկանց կյանքը, որոնք սմարթֆոնը կամ որևէ այլ գաջեթ լիցքավորելու կարիք հաճախ են ունենում։ Նախաձեռնությունը նոր է ինչպես մեր երկրի, այնպես է ամբողջ տարածաշրջանի համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Powerfull ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Մզիկյանը։

Նախագիծը շրջանառության մեջ կդրվի սեպտեմբերի սկզբից, երբ ավարտվի վերջին փուլը՝ համակարգի փորձարկումը։

Станция повербэнк в Армении
© Photo : provided by David Mzikyan
«Փաուերբենքշերինգ» ծառայությունը

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Հայաստանում նման հարթակ նախաձեռնելու գաղափարը Դավթի գլխում ծնվեց անցած տարի, երբ նա վերադարձավ Չինաստանից։ Տղան ծնունդով Թբիլիսիից է, բայց վերջին տարիներին ապրում և աշխատում էր ՉԺՀ-ում։

«Երբ Չինաստանից այստեղ տեղափոխվեցինք, աշխատանքի բերումով հաճախ էի փողոցում լինում և պարբերաբար բախվում էի վերալիցքավորման խնդրին։ Այնտեղ այնքան էի սովորել այդպիսի կենսաոճին, որ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ Հայաստանում էլ նման ծառայություն չմատուցել»,-ասաց Դավիթը։

Станция повербэнк в Армении
© Photo : provided by David Mzikyan
«Փաուերբենքշերինգ» ծառայությունը

Անմիջապես հասկացավ, թե ինչ բարդ գործընթացներ է ստիպված լինելու հաղթահարել, սակայն, ինչպես նշում է Դավիթը, եթե կա նպատակ, ուրեմն անպայման ամեն ինչ կստացվի։ Գործընթացը սկսվեց 2019թ․-ի օգոստոսի վերջին` Չինաստանում մասնագետների որոնումից։

Ինչպե՞ս է դա աշխատում

Փաուերբենքշեյրինգը sharingeconomy-ի՝ էներգախնայողության տրամաբանությամբ է աշխատում, երբ նույն արտադրանքը միաժամանակ օգտագործում են շատ սպառողներ, ինչի արդյունքում այն ավելի հասանելի է դառնում թե՛ գնի, թե՛ սպառման մասշտաբների առումով։

Xiaomi-ն ներկայացրել է անլար լիցքավորման` աշխարհի ամենաարագ տեխնոլոգիան

Փաուերբենք-կայանները կտեղակայվեն մարդկանց զանգվածային կուտակման բոլոր կետերում՝ ռեստորաններից ու սրճարաններից մինչև առևտրի կենտրոններ։ Դավիթը պարզաբանում է`կայանները լիցքավորում են հենց փաուերբենքերը, որոնք սարքավորման մեջ են՝ էլեկտրոնային փականի տակ։ Փաուերբենքը կարելի է ստանալ QR կոդը սկանավորելուց  հետո։ Դրա համար պետք է հեռախոսի մեջ ներբեռնել համապատասխան հավելվածը։

Станция повербэнк в Армении
© Photo : provided by David Mzikyan
«Փաուերբենքշերինգ» ծառայությունը

«Մարդիկ կարող են փաուերբենքը վերցնել իրենց հետ և մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օր հետո թողնել ցանկացած հարմար վայրում։ Բջջային հավելվածը թույլ կտա պարզել ձեր գտնվելու վայրին ամենամոտ կայանի տեղը»,-ասաց Մզիկյանը։

Նա պարզաբանեց, որ այդ ամենն արվում է հավելվածի միջոցով, որը նաև ցույց է տալիս, թե որքան ժամանակ է հարկավոր լիցքավորման համար, որքան է պետք վճարել վարձակալության համար, որտեղից կարելի է վերցնել փաուերբենքը և որտեղ թողնել և այլն։

Станция повербэнк в Армении
© Photo : provided by David Mzikyan
«Փաուերբենքշերինգ» ծառայությունը

Ի դեպ, առաջին հինգ րոպեն հեռախոսը կարելի է լիցքավորել անվճար։ 5 րոպեից ավելն արդեն վճարովի է։ Կես ժամն արժե 150 դրամ, մեկ ժամը՝ 300 դրամ, երկու ժամից մինչև 24 ժամից ավելին՝ 600 դրամ։ Գումարը գանձվում է բանկային քարտից։

Իսկ հետո՞

Դավիթը նշեց, որ տեղական մասնագետների համար դա նոր տեխնոլոգիա էր, նրանք մի շարք բարդությունների բախվեցին։ Սակայն դա նրանց չկանգնեցրեց․սխալվելով և կրկին փորձելով նրանք կարողացան ամեն ինչ մշակել տեղական ռեսուրսներով և ուժերով։ Արդյունքում հավելվածը, տվյալների բազան, ծրագրային ապահովումը և դիզայնը՝ Made in Armenia: Չինաստանից բերել են միայն բուն արկղ-կայանները։

Станция повербэнк в Армении
© Photo : provided by David Mzikyan
«Փաուերբենքշերինգ» ծառայությունը

Մզիկյանը նշեց, որ Հայաստանում նախագծի հաջող իրականացումից հետո թիմը մտադիր է դուրս գալ վրացական և մոլդովական շուկաներ։

Ըստ թեմայի

Ինչպես է Դավիթ Օհանյանը «լիցքավորում Մոսկվան» և ինչ է ուզում անել Երևանում
Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը
Իսրայելում USB–ով «լիցքավորվող» բազմակի օգտագործման դիմակ են ստեղծել. լուսանկար
թեգերը:
տեխնիկա, հեռախոս, Հայաստան

Գլխավոր թեմաներ