12:54 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)
137 0 0

Գազի արտահոսքը տեղի է ունեցել 3 կգ–ոց բալոնից։ 60–ամյա տանտիրուհին բազմաթիվ այրվածքններ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի Բաբաջանյան փողոցի թիվ 1/9 շենքի 7-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են սեպտեմբերի 6-ին, ժամը 20:10-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

«Պարզվել է, որ Երևան քաղաքի Ավան Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/9 շենքի բնակարաններից մեկում երեք կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Բնակիչ Հայկանուշ Ե․-ն (ծնված 1960 թ․) ձեռքերի և գլխի շրջանում ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։ Փրկարարները Հայկանուշ Ե․-ին մոտեցրել են շտապօգության ավտոմեքենային։ Նա հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պայթյուն և փլատակներ. Երևանի Ռայնիսի փողոցը դեպքից հետո. լուսանկարներ

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դուրս բերել այն բնակարանից։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Ջերմահարվել է միջանցքի պատը (3 քմ)։ 

Խոշոր հրդեհ Երևանի էլեկտրոնիկայի խանութներից մեկում. դեպքի վայրում է նաև նախարար Ցոլակյանը

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2752)

Ըստ թեմայի

Պայթյուն Ռայնիսի փողոցում․ վարչապետն ու արտակարգ իրավիճակների նախարարը դեպքի վայրում են
Արթնանում ես ու էլ տուն չունես. Երևանում որոտացած պայթյունը՝ ականատեսի աչքերով ու զգացածով
Պայթյուն և հրդեհ Արմավիրի կոնյակի գործարանում. կան զոհեր
թեգերը:
Տուժածներ, Երևան, հրդեհ, գազ

Գլխավոր թեմաներ