11:54 22 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Նոր երեխաներ երևանյան մանկապարտեզներն առայժմ չեն ընդունի, քանի որ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Խմբերը համալրվելու են միայն 2019-2020 ուսումնական տարում մանկապարտեզ հաճախած երեխաներով։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Երևանյան մանկապարտեզները կբացվեն սեպտեմբերի 15-ին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նա նաև տեղեկացնում է, որ, կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված մանկապարտեզների համար ևս, ինչպես դպրոցների դեպքում, մշակվել են անվտանգության հատուկ կանոններ։

Այսպես. յուրաքանչյուր խմբում երեխաների առավելագույն քանակ է սահմանվել 12-ը։ Ընդ որում, նոր երեխաներ մանկապարտեզներն առայժմ չեն ընդունի, քանի որ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Խմբերը համալրվելու են միայն 2019-2020 ուսումնական տարում մանկապարտեզ հաճախած երեխաներով։

Առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխաներին ու նույն մանկապարտեզի աշխատակիցների երեխաներին:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն` մայիսի 20–ից վերաբացված մանկապարտեզներից հունիսի 22-ից հետո միայն 20 մանկապարտեզ է գործում, մյուսների գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Յուրաքանչյուր վարչական շրջանում գործում է մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր անհրաժեշտության դեպքում կարող են հաճախել վարչական շրջանի մյուս բոլոր մանկապարտեզների երեխաները:

Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան

Օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով, բայց մեղմացնել երկրում գործող որոշ սահմանափակումները։ Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվենհանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում։

Ըստ թեմայի

The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը
Նվաճեց Մոսկվան և հաղթեց COVID–ը. Գեորգի Մելքոնյանն ապրում է ՌԴ–ում` չմոռանալով Հայաստանը
Հնարավո՞ր է միաժամանակ հիվանդ լինել գրիպով և COVID-19–ով. պարզաբանում է փորձագետը
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Հակոբ Կարապետյան, կորոնավիրուս, Երևան, երեխա, մանկապարտեզ

Գլխավոր թեմաներ