04:13 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
996 0 0

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին։ Ասոյանի համոզմամբ՝ նրանց մեջ կան մարդիկ, որոնք, աղմուկ բարձրացնելով, փորձում են անվճար հասնել Հայաստան:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիները չեն ուզում Հայաստան վերադառնալու համար ավիատոմսեր գնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը` մեկնաբանելով սեպտեմբերի 1-ից Վերին Լարսում առաջացած հերթական խնդիրը։

«Մեր քաղաքացիները պահանջում են կազմակերպել իրենց անվճար վերադարձն ու իրենց ավտոմեքենաների անվճար տեղափոխումը Հայաստան։ Նրանք պնդում են, որ գումար չունեն, համավարակի պատճառով մնացել են առանց գումարի, առանց աշխատանքի և այլն»,– ասաց Ասոյանը։

Ինքը` հյուպատոսը, այս պատճառաբանությանն այնքան էլ չի վստահում` շեշտելով, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական սահմանափակումներն արդեն հանվել են, տնեսությունը վարականգնման փուլում է, իսկ փակված աշխատատեղերը վերաբացվել են։

Քանի հայի են կարողացել հայրենիք վերադարձնել համավարակի ընթացքում. զրույց հյուպատոսի հետ

«Այս 6-7 ամսվա ընթացքում ամենախոցելի խումբը, այսինքն` այն մարդիկ, որոնք կորցրել էին աշխատանքը, հայտնվել էին ծանր ֆինանսական վիճակում, կապնվել էին հյուպատոսության հետ, ապրիլի վերջին և մայիսին կազմակերպված 3 անվճար չվերթերով տեղափոխվել են Հայաստան։ Մոտավորապես 100 ընտանիքի ցուցաբերվել է աջակցություն՝ բնակարան, կեցություն, անհրաժեշտ պարագաներ։ Այսինքն` այդ կրիտիկական պահն արդեն անցել է, և այս պահին հայտարարությունները, թե իրենք ունեն ֆինանսական խնդիրներ, կամ մնացել են անօթևան, կարծում եմ՝ լրացուցիչ պարզաբանման կարիք ունի»,– նշեց նա։

Հյուպատոսը չի բացառում, որ ֆինանսական խնդիրներ ունեցող անձինք կարող են լինել, բայց և նկատում է՝ շատերն աղմուկ բարձրացնելով, այդկերպ ուղղակի փորձում են կազմակերպել իրենց անվճար ուղևորությունը Հայաստան։

«Այստեղ պետք է հետևել արդարության սկզբունքին. բազմաթիվ մարդիկ տոմսեր են գնել ու վերադարձել, իսկ ոմանք փորձում են օգտվել այս իրավիճակից և աղմուկ բարձրացնելով իրենց հարցերը լուծել»,– ընդգծեց Ասոյանը։

Այս պահին Լարսում հավաքված 23 քաղաքացիներից միայն 3-ն են հյուպատոսության միջնորդությամբ ու «Արմենիա» ավիաընկերության տրամադրած անվճար տոմսերով մեկնել Հայաստան՝ մեկ կույր տղամարդ և նրա ընտանիքի անդամները` կինն ու որդին։

Լարսում մնացած մյուս քաղաքացիներին առաջարկվել է առաջիկա չվերթերի համար տոմս ամրագրել, իսկ սեփական ավտոմեքենաները ավտոքարշակով Հայաստան ուղարկել։

Լարսում մնացած հայերից 3-ը Երևան կմեկնեն Մինվոդիից, տոմսերը հյուպատոսն է գնել

«Տեղում աշխատում են ավտոքարշակման ծառայություններ իրականացնող կազմակերպություններ ու անհատ ձեռներեցներ։ Քաղաքացին, որը ցանկանում է իր անձնական ավտոմեքենան տեղափոխել Հայաստան, կարող է ավտոքարշակով ուղարկել այն, իսկ ինքը կազմակերպվող հատուկ չվերթով տոմս գնել ու մեկնել Հայաստան»,– պարզաբանեց Ասոյանը` համաձայնելով այն դիտարկմանը, թե այդ ծառայությունն իրականում բավական թանկ է ու դրանից օգտվելու համար մարդիկ ֆինանսական հնարավորություններ պետք է ունենան։

Նրա խոսքով՝ այս պահին, դա հարցի միակ լուծումն է, քանի որ Վրաստանի իշխանություններն արգելում են օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժն իրենց երկրի տարածքով։

Ըստ Աոյանի՝ ներկայում Վերին Լարսում մնացել են 19 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝՝ երկու երեխա` 14 և 17 տարեկան։

«Մենք աշխատանքներ ենք տանում, որ այդ երեխաներին ու եթե լինեն առողջական խնդիրներով այլ մարդիկ, նրանց ևս հնարավորության դեպքում օդային ճանապարհով անվճար ուղարկենք Հայաստան»,– հավելեց Ասոյանը։

Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի 6 նոր չվերթ կկայանա. թռիչքների օրերն ու ժամերը հայտնի են

Առաջիկա հատուկ չվերթը, ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղեկություններով՝ Միներալնիյե Վոդիի օդանավակայանից կկազմակերպվի սեպտեմբերի 10-ին, իսկ հերթական չվերթերը` սեպտեմբերի 8-ին` Միներալնիյե Վոդիից և Կրասնոդարից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին Հայաստանի 23 քաղաքացի Հայաստան հասնելու համար, որպես ավելի էժան տարբերակ, ընտրել էին ցամաքային ճանապարհը, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինի հետևանքով չէին կարողացել մուտք գործել Վրաստան ու մնացել էին Վերին Լարսի անցակետում։

Ըստ թեմայի

Ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարող. Ալեն Սիմոնյանը` ՌԴ մեկնել ցանկացողներին
Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. ՀՀ քաղաքացիները պահանջում են բացել ՌԴ–ի հետ սահմանը
Բողոքի ակցիա՝ Փաշինյանի և Պուտինի լուսանկարով.ՀՀ մի խումբ քաղաքացիներ ուզում են ՌԴ մեկնել
ԱԳ նախարարից մինչև պատկան մարմիններ. Էնֆիաջյանը խոստանում է ՌԴ քաղաքացիների խնդրով զբաղվել
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, տոմս, Դոնի Ռոստով, հյուպատոսություն, Վերին Լարս

Գլխավոր թեմաներ