11:47 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
421 0 0

«Սուրմալու» առևտրի կենտրոնի վաճառականների զգալի մասն անակնկալի եկան` լսելով, որ վարձավճարները թանկանալու են, իսկ առևտրի կենտրոնի տնօրենն ասաց, որ բողոքող չկա։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 12 տաղավարի վարձավճարն է թանկանալու։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Սուրմալուի» տնօրեն Վարդան Մանուկյանը։

Նշենք, որ այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի ղեկավարությունը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, հարուցել է առևտրականների զայրույթը: Նշվում էր, որ առևտրականներին հստակ բացատրություն չեն տվել, թե ինչ հիմնավորմամբ և ինչու է այս համավարակային պայմաններում նման որոշում կայացվել:

Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում և զրուցել ինչպես վաճառականների, այնպես էլ առևտրի կենտրոնի տնօրենի հետ։

Ի զարմանս մեզ` վաճառականների զգալի մասն անակնկալի եկան` լսելով, որ վարձավճարները թանկանալու են։

«Առաջին անգամ ձեզնից եմ լսում։ Եթե նման բան լիներ, ինձ թվում է առաջինը մենք կիմանայինք»,–ասաց վաճառականներից մեկը։

«Չգիտեմ ձեզ ինչ են ասել, բայց այս պայմաններում ուղղակի ծիծաղելի է խոսել համընդհանուր վարձավճարների թանկացումից։ Ես նման բան համենայնդեպս չեմ լսել»,–ասաց մեկ այլ վաճառական։

Մոտ 15 տաղավարում գրեթե նույն պատասխանը լսելուց հետո, մեզ պատահած տղամարդը, որը ևս վաճառական է, նշեց, որ առավոտյան է թանկացման մասին կարդացել ու խառնվել է իրար, սակայն ղեկավարությունից հանգստացրել են` շարունակեք աշխատել, տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Թե ինչպես և ինչու են նման լուրեր տարածվել, փորձեցինք պարզել հենց «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանից։

Նրա խոսքով`տեղեկությունը ընդհանուր առևտրի կենտրոնին չի վերաբերում, խոսքը 12 տաղավարի մասին է, որտեղ վարձավճարն այժմ 100.000 դրամ է և դառնալու է 120.000 դրամ, և դա ունի իր հստակ բացատրությունը։

Որ դեպքում կարող են վարորդները հաշտվել Հայաստանում ճանապարհները վճարովի դարձնելու մտքի հետ

Մանուկյանի խոսքով` առևտրի կենտրոնի տարածքից դեպի Սևանի փողոց տանող ուղղության վրա 4 մետրանոց դարպաս կա, որի մի կողմում տեղակայված են 12 տաղավարներ` 22 քմ տարածքով և ծառայում են որպես պահեստներ։ Դարպասի մյուս կողմում նույն տարածքով տաղավարները ծառայում են, որպես խանութներ։ Պահեստների տերերը վճարում են 100.000 դրամ, իսկ խանութների տերերը 180.000 դրամ։

«Ես ժողով արեցի, ասեցի տղերք ջան, ես ձեզ պահեստների համար 22 քմ փոխարեն տալիս եմ 36 քմ տարածք, էլի 100.000 դրամով, առևտրի կենտրոնի երկրորդ հարկում, այդ տարածքն էլ գոնե 150.000 դրամով տամ այն մարդկանց, որոնք խանութ են ուզում աշխատացնել։

Չհամաձայնեցին, ասեցին մենք մեր տարածքն ենք ուզում, ես էլ սեփականատերերի հետ խորհրդակցելով, տղաների համաձայնությունը ստանալով` 20.000 դրամով վարձավճարները թանկացրի։ 12–ի տաղավարի տերերից 10–ն արդեն ինձ հետ պայմանագիր են կնքել, մեկը վաղն է կնքելու, մյուսը արձակուրդ է, գա կկնքենք, այսինքն` բողոքող մարդ չկա»,–պարզաբանեց տնօրենը։

Նրա խոսքով`պահեստների տերերի համար ոչ մի խնդիր չէր լինելու երկրորդ հարկ տեղափոխվելը, քանի որ մոտ 2 մլն դրամ ծախսել է և որակյալ վերելակ է տեղադրվել, որն ավելի քան 2 տոննա բեռ է կարող է տեղափոխել։

«Չգիտեմ, այդ բողոքողների մասին որ գրել են ով է նման բան իրենց ասել կամ ով է բողոքողը, թող ասեն, մենք էլ իմանանք։ Մարդիկ մի բան էլ գոհ ու շնորհակալ են, որ վարձավճարները 20.000 դրամ ենք բարձրացրել, այն դեպքում, երբ 4 մետր այն կողմ վարձավճարը 180.000 դրամ է»,–ասաց նա։

Ո՞վ է ստում. «Առինջ մոլի» ղեկավարությունը հերքում է վարձավճարի բարձրացումը

Տնօրենի խոսքով`այսօր իրենք պահանջարկ ունեն, մարդիկ գալիս են տարածք են ուզում ու պատրաստ են անգամ կրկնակի վճարել, բայց իրենք հարգում ենք վաճառականներին ու երկրում նման դրության պայմաններում չեն պատրաստվում համընդհանուր վարձավճարները թանկացնել։

Ըստ թեմայի

Ինչ զբաղվածություն ունեն Հայաստանում կանայք ու տղամարդիկ և ինչպես են վարձատրվում
Ինչո՞ւ են բարձրացել ԵՊՀ–ի ուսման վարձերը. «անակնկալ» կորոնավիրուսային իրավիճակում
Ուրեմն ձեռնտու է. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը` ուսման վարձերը բարձրացնելու մասին
թեգերը:
բողոք, վարձ, Տնօրեն, առևտրական, առևտուր, «Սուրմալու» առևտրի կենտրոն

Գլխավոր թեմաներ