06:05 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Թունավորում Արմավիրում (15)
101 0 0

Երևանյան հիվանդանոցներում շարունակում են բուժում ստանալ 3 անձ, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է ևս մեկով։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 19-ը մահվան ելքով:

«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշված է նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։

Թունավորվածներից 3-ը շարունակում են բուժում ստանալ երևանյան տարբեր հիվանդանոցներում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, կուրացած հիվանդներից մեկը Էրեբունի ԲԿ-ում է, ծայրահեղ ծանր վիճակում ևս 1-ն էլ «Հերացի» Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում է։

Ծանր վիճակում գտնվող ևս մեկ թունավորված անձ էլ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում է բուժում ստանում։

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։

Ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։

թեմա:
Թունավորում Արմավիրում (15)

Ըստ թեմայի

Կարծել է` ցորենի մաքուր սպիրտ է. «թունավոր» օղու համար ձերբակալվածին նորից թեստավորել են
Արմավիրում օղուց մահացածների թիվն ավելացել է. կան նաև կուրացածներ
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
թեգերը:
Հայաստան, Մահ, թունավորում, ալկոհոլ

Գլխավոր թեմաներ