02:54 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Եթե Դուք մինչև այժմ ուշադրություն չեք դարձրել ցուկինիին (դդմիկի տեսակ) և դրանով պատրաստվող ուտեստներին, մեր նյութը կօգնի Ձեզ նորովի մոտենալ այդ բանջարեղենին և դրա պոտենցիալ «հնարավորություններին»։

Ցուկինին դդմիկի տեսակ է։ Երկուսն էլ պատկանում են դդմազգիների ընտանիքին։  Դդմիկը Եվրոպա են բերել Ամերիկայից մի քանի դար առաջ, իսկ ցուկինին ստացել են իտալացի սելեկցիոներները։

Դդմիկը սովորաբար սպիտակ կամ դեղին է լինում։ Իսկ ցուկինին հաճախ կանաչ կեղև է ունենում, երբեմն նաև սև ու դեղին։ Այս երկու տեսակները տարբերվում են նաև նրանով, որ ցուկինիի միջուկն ավելի նուրբ ու փափուկ է, այն կարելի է օգտագործել հում վիճակում աղցանների մեջ կամ որպես նախուտեստ։ Իսկ դդմիկն ավելի պինդ է, և նախընտրելի է շոգեխաշել կամ եփել։

Ե՛վ դդմիկը, և՛ ցուկինին ցածր կալորիականություն ունեն։ Դդմիկն ընդամենը 27 կկալ է պարունակում, իսկ ցուկինին` 16-ից պակաս։ Դրանց օգտագործումը հիանալի է տարբեր դիետաների ժամանակ։

Цукини
Цукини

 

Ցուկինիի օգնությամբ կարելի է կարգավորել մարսողությունը, օրգանիզմից դուրս բերել բոլոր վնասակար և ծանր մետաղները, օրգանիզմը հարստացնել վիտամիններով, կարգավորել լյարդի և երիկամների աշխատանքը։ Ցուկինին օգտակար է նաև խոլեստերինից ազատվելու, արյունը մաքրելու, տրամադրությունը բարձրացնելու, իմունիտետն ամրացնելու և հոգնածությունը հանելու համար։

Sputnik Արմենիան առանձնացրել է այս մթերքով պատրաստվող ամենատարածված, արագ պատրաստվող, հագեցնող և ախորժելի բաղադրատոմսերը։

Տապակած ցուկինի

Այս հեշտ բաղադրատոմսը հաստատ կուրախացնի Ձեր հյուրերին։ Ցուկինին ջեռոցում պատրաստելու համար, սկզբում անհրաժեշտ է այն մեջտեղից կիսել, այնուհետև հանել միջուկն ու մանր կտրտել։ Կտրտած միջուկին անհրաժեշտ է ավելացնել լոլիկ, պանիր, խոզապուխտ և սոխ։ Նախքան ցուկինին ստացված խառնուրդով լցոնելը, երկու կես արած բանջարեղենի վրա պետք է ձիթայուղ քսել։ Ուտեստը հարկավոր է ջեռոցում եփել 15-20 րոպե։

Ցուկինի սխտորի սոուսով

Սխտորի սոուսով ցուկինին հիանալի նախուտեստ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։ Այս ուտեստի առանձնահատկությունը սխտորի սոուսն է։

Ուտեստը պատրաստելու համար մեզ հարկավոր կլինի ցուկինի, աղ, սև պղպեղ, բուսայուղ, ալյուր, ինչպես նաև սխտոր, շաքարավազ և քացախ։

Պատրաստի ուտեստի վրա կարելի է  կանաչի ավելացնել, և այն ոչ միայն համեղ, այլև շատ ախորժելի կլինի։

Ցուկինիով զապեկանկա

Ցուկինիով հյութալի զապեկանկան հիանալի ճաշ կամ ընթրիք է ինչպես տարվա շոգ, այնպես էլ ցուրտ եղանակին։

Այն պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ ցուկինի, ձու, կաթ, ձիթայուղ, մաղադանոս, պղպեղ, ռեհան, պրովանսյան կանաչեղեն, սխտոր, պանիր, ալյուր և չերրի լոլիկներ։ Համեղ և գեղեցիկ ուտեստը ոչ ոքի անտարբեր չի թողնի։

Ցուկինիով նրբաբլիթներ
Սա շատ պարզ և արագ պատրաստվող ուտեստ է, որը կուրախացնի ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին։ Այն պատրաստելուց առաջ անհրաժեշտ է ունենալ ցուկինի, ձու, ալյուր, կանաչի, սխտոր, աղ և պղպեղ։

Քանի որ այն բավական թեթև ուտեստ է, կարելի է պատրաստել ընթրիքի համար։

Կրեմ–ապուր ցուկինիով

Համեղ և հագեցած կրեմ–ապուրը ոչ միայն կհագեցնի, այլև կբարձրացնի Ձեր տրամադրությունը։

Այն պատրաստելու համար ցուկինիից բացի անհրաժեշտ է միջին չափի սոխ, սամիթ, բուսայուղ, կարագ, սերուցք և բոված սպիտակ հացի կտորներ։

Ներկայացված բաղադրատոմսերը ցանկացած տանտիրուհու կօգնեն ընտրել առավել հարմար և «համեղ» տարբերակը։

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ միս ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ խաղող ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ նուռ ենք ուտում
թեգերը:
դդմիկ, բանջարեղեն, Ուտեստ ֆեստ, բաղադրատոմս, օրգանիզմ

Գլխավոր թեմաներ