23:26 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49 0 0

Թունավորվածներից 1-ը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է ևս մեկով։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք, որից 20-ը մահվան ելքով:

«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 8-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով»,- նշված է նախարարության Facebook-ի պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ։

Թունավորվածներից 1-ը շարունակում է բուժում ստանալ Էրեբունի ԲԿ-ում: Բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը` անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից չխմեն այն։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր Արմավիր` Աշոտ Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Նրա հարևաններն ասում էին, որ Աշոտը հանուն շահի օղու մեջ ոչ պիտանի սպիրտ չէր կիրառի և, ամենայն հավանականությամբ, նրա «գլխին սարքել են»։

Ըստ թեմայի

Կարծել է` ցորենի մաքուր սպիրտ է. «թունավոր» օղու համար ձերբակալվածին նորից թեստավորել են
Արմավիրում օղուց մահացածների թիվն ավելացել է. կան նաև կուրացածներ
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
թեգերը:
Մահ, թունավորում, ալկոհոլ, Երևան

Գլխավոր թեմաներ