12:29 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)
292100

Լողափում, սարերում, անտառներում դիմակ չդնել կարելի է, իսկ քաղաքային պուրակներում, խմբային արշավների ժամանակ դիմակը պարտադիր է:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» նոր հրաման է ստորագրել: Ըստ այդմ, փակ տարածքներում դիմակ դնելը շարունակում է պարտադիր մնալ բոլորի համար: Փակ տարածքներում դիմակ չդնել թույլատրված է միայն մինչև 5 տարեկան երեխաներին, նաև բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի:

Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ դնելը ևս պարտադիր է:

«Դիմակ չդնել կարող են 0-5 տարեկան երեխաները, ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները, միջոցառման անմիջական մասնակիցները»,- նշված է հրամանում: 

Բացառություն են հանդիսականները, հյուրերը, լրագրողները և սպասարկող անձնակազմը. նրանք պետք է դիմակ կրեն:

Նոր հրամանով ևս դիմակ չկրելու թույլտվություն ունեն խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողները, սակայն կրկին պարտադիր է, որ իրենց մոտ ունենան հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթուղթ:

172 դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 45 675

Դիմակ կարող են չդնել ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,  նաև բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում, լողափերում, սարերում, անտառներում:  Փոխարենը դիմակ դնելը պարտադիր է զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրերում, խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցելիս:

Նախարարի նոր հրամանով՝ հեռուստահաղորդումների ժամանակ հաղորդավարները կարող են դիմակ չդնել, եթե տաղավարում միայնակ են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1480)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
«Երկրորդ օրն է, ամեն ինչ նորմալ է»․ Սիմոնյանն ու Բաբայանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ
Կորոնավիրուսից վերջին մեկ օրում 2 տղամարդ են մահացել. մահերի թիվը 911 է
թեգերը:
կորոնավիրուս, Արսեն Թորոսյան, Հայաստան, դիմակ

Գլխավոր թեմաներ