00:30 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
880 0 0

Նրան մեղադրանք է առաջադրված նաև զինծառայողին վիրավորանք հասցնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր Հայաստան է տեղափոխվել 7 տարի հետախուզման մեջ գտնվող մի տղամարդ։ Լուրը հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է տեղափոխվել 36-ամյա Զօրօ Գ.-ն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նա հետախուզվում էր 2013 թ. ապրիլից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից։

Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 361-րդ (զինծառայողին վիրավորանք հասցնելը) և 362-րդ (դասալքությունը)։

36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Փաշինյանը 27 տարեկանը լրացած դասալիքներին առաջարկում է Ամանորը նշել հայրենիքում

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը խոսեց որդու ծառայության և իր մտահոգությունների մասին
Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ
Գնդապետ է կալանավորվել. նա ՌԴ կողմից հետախուզվողին թաքցնելու համար 68 մլն դրամ է ուզել
թեգերը:
դասալիք, Ոստիկանություն, օդանավակայան, Գյումրի

Գլխավոր թեմաներ