17:15 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
762 0 0

Ռուս աստղը խոստովանել է, որ միշտ է զգում հայկական և հրեական արյան կանչը։ Եվ առավել ուժգին զգացել է դա, երբ այցելել է Հայաստան և Իսրայել։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Ռուս հայտնի փոփ-երգչուհի, «Վինտաժ» խմբի մենակատարուհի Աննա Պլետնևան Youtube-շոուի ընթացքում Վյաչեսլավ Մանուչարովին պատմել է  իր ազգային արմատների մասին։

Պարզվում է՝ երգչուհին հրեական, հայկական և ռուսական արմատներ ունի․ նրա հոր ազգանունը Ռուբինշտեյն է։ Հայկական արյունը Աննան ժառանգել է տատից, որը հիմա 90 տարեկան է։

Պապիկը ռուս սպա է եղել և Ռազմա-վրացական ճանապարհի շինարարության ժամանակ հայտնվել է Աբխազիայում, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը։

Анна Плетнева в гостях у Вячеслава Манучарова в рамках шоу Эмпатия Манучи
Աննա Պլետնևա

«Տատս 16 տարեկան է եղել, ռուսերենի ուսուցչուհի, պապս սիրահարվել է նրան։ Տատիկիս չէն տվել։ Պապս գտել, համոզել, փախցրել է։ Տատս հայուհի է, արդեն 90 տարեկան է»,-ասել է Պլետնևան։

Երգչուհին խոստովանել է, որ զգացել է արյան կանչը, երբ Երևանում հարսանիքի է եղել։ Լսել է երաժշտությունը և սկսել է պարել այնպես, որ հայերը, զարմանքից բերանները բաց, կանգնել և նայում են։

«Նրանք չէին հավատում, որ մոսկովյան օրիորդը կարող է այդպես պարել։ Ես չգիտեմ, թե ինչ էր արթնացել իմ մեջ, մի քանի ժամ անդադար պարել եմ։ Դա հենց արյան կանչն էր»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է հրեական արմատներին․ այցելելով Իսրայել, երգչուհին ինքն էլ չի հասկացել, թե ինչպես է հայտնվել Լացի Պատի մոտ, որտեղ լալիս էր և չէր կարողանում կանգ առնել։ Եվ այնուամենայնիվ բնիկ մոսկվացի երգչուհին խոստովանում է, որ սիրում է Մոսկվան և իրեն մոսկվացի է զգում։

2015թ․-ին Աննա Պլետնևան այցելել էր Երևան։ Այստեղ DJ Smash-ի հետ ձայնագրել էր «Քաղաքը, որտեղ կատարվում են երազանքները» երգը։

Այն նվիրված է Երևանին, տեսահոլովակը, բնականաբար, նկարահանվել է Հայաստանի մայրաքաղաքում։

Ըստ թեմայի

Ռուս երգչուհի SHENA–ն հայ դիզայների զգեստով ցնցել է երկրպագուներին. տեսանյութ
Ռուս երգչուհին պատմել է` ինչպես է հրաշքով բուժվել Հայաստանում
Ռուս երգչուհի Պելագեյան աջակցում է Արծվիկին
թեգերը:
Պար, հարսանիք, Հայաստան, Իսրայել, երգչուհի, ռուս, հայ

Գլխավոր թեմաներ