03:20 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
516 0 0

Ճանաչված երգչուհին զվարճալի լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ ու նկատողություն արել նրան։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն, որը շուտով երկրորդ անգամ կմայրանա, Instagram–ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Արկադի Վարդանյանի հետ ու զվարճալի գրառում արել։

«Թող բոլոր փայտերը քեզ նման լինեն». երգչուհի Լիլուն պատրաստվում է իր հարսանիքին. տեսանյութ

Կադրերում երևում է, որ երգչուհու ամուսինը հումորային լուսանկարներ «ստեղծելու» մեծ վարպետ է։

«Թե ասա` ինչի ես փչացնում գյոզալական նկարներս»,– կատակել է երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Նրա էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարները։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

«Շատ լավն եք է»,«հրաշք զույգ, շատ համահունչ եք», «ոնց եմ ձեզ սիրում»,–գրել են նրանք։

Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին, իսկ իր հղիության մասին հայտնել այս տարվա մայիսին։

Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ

Նա ևս մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։ Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։

Ըստ թեմայի

Հպարտ «կալաբոկ». հղի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել
Երգչուհի Լիլուն երեխայի է սպասում․ լուսանկար
Երգչուհի Լիլուն ամուսնացել է. հայտնի է թե ով է նրա ընտրյալը. տեսանյութ
թեգերը:
ամուսին, Լուսանկար, ԱՄՆ, երգչուհի, Լիլու

Գլխավոր թեմաներ