06:59 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1485)
236 0 0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 107–ով և դարձել 45 969։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3 075 մարդ (+70), կատարվել է 240 943 (+2633) թեստավորում, առողջացել են վարակվածներից 41 693-ը (+34)։ Գրանցվել է մահվան 919 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվ 282 է։ Սեպտեմբերի 13-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 862 էր։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր գործում, որը  մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։  Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

«Սխալվելու իրավունք չունենք». Երևանի դպրոցները պատրա՞ստ են կարանտինային ուսումնական տարվան

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասրարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1485)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը
Շրջանառության մեջ է դրվել Covid-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչ գանգատներ ունի Covid 19-ի դեմ պատվաստվելուց հետո
թեգերը:
թեստ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ