08:04 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
338 0 0

Արմավիրցի կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրում կինն ամուսնու նկատմամբ սուտ մատնություն է կատարել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմից  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 33-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր ամուսնու նկատմամբ՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ։ Այդպիսով նա ցանկացել է ամուսնուն ետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու մտքից՝ մտավախություն ունենալով, որ ամուսինը ՌԴ մեկնելուց հետո իր մոտ ետ չի վերադառնա։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիր քաղաքի  33-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Ըստ թեմայի

Երևանում 25-ամյա կնոջը խեղդամահ անելու համար մեղադրանք է առաջադրվել իրանցի ամուսնուն. ՔԿ
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը
Անսպասելի առաջարկ դատարանում. Գերմանիայում զոհը որոշել է ամուսնանալ իրեն խոշտանգողի հետ
թեգերը:
Քրեական գործ, դուստր, ամուսին, Կին, Արմավիր

Գլխավոր թեմաներ